168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Ընտրական բարեփոխումները քննադատության են արժանանում

Փետրվար 2, 2012

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսդրության բարեփոխումները այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումներն անտեսում են միջազգային հանրության կարեւոր հանձնարարականները, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար: Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կոչ էին անում Վրաստանին Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնել` քաղաքական դաշտը կարգավորելու նպատակով, իսկ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ... [շարունակ.]


Սահակաշվիլին` ԱՄՆ-ում

Փետրվար 2, 2012

«ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Բարաք Օբաման հունվարի 30-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ռուսաստանի հետ կապված հարցերը»,- այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Գեորգի Բոկերիան: «Իհարկե, մանրամասն դիտարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հնարավոր չէ դրանից խուսափել այն իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը, եւ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնության պայմաններում: Դիտարկվել են նաեւ կանխատեսումները եւ նախագահների հարաբերությունները` կապված նրա հետ,...

Ռուսական անշարժ գույքի արքաները-2012

Հունվար 31, 2012

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար 30 գործարարները եւ նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ: Առաջին եւ երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են ադրբեջանական ծագումով գործարարների: Նախորդ տարվա առաջատար` «Կռոկուս» ընկերության սեփականատեր Արաս Աղալարովն իր տեղը զիջել է իր հայրենակիցներ Զարախ Իլիեւին եւ Գոդ Նիսանովին` «Կիեւսկայա պլոսչադ»...

«Տնտեսությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու օգտին»

Հունվար 26, 2012

ԱՄՆ-ը երեկ հրապարակել է իր հերթական ուղերձը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ` հիմնականում կենտրոնանալով երկու խնդրի` տնտեսության ու արտաքին քաղաքականության վրա: Ըստ «Ազատության»` ուղերձի հենց սկզբում Օբաման ընդգծել է, որ տնտեսությունը պետք է աշխատի Նահանգների յուրաքանչյուր քաղաքացու օգտին, եւ ներկայացրել է իր ծրագիրը` տնտեսական դաշտում արդարություն ապահովելու եւ հարուստների ու աղքատների միջեւ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ: «Մենք կանգնած ենք ընտրության առջեւ. կա՛մ կլինենք երկիր, որտեղ կա մարդկանց մի անշեղորեն կրճատվող խումբ,...

Հետաքրքրվել է Բիձինայով

Դեկտեմբեր 17, 2011

Վրաստան այցելած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը երեկ հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպման ժամանակ Ռուբինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վրացական քաղաքական դաշտում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ի հայտ գալու հարցի վերաբերյալ: Վրաստանի «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքով, հանդիպման ժամանակ Ռուբինը «կարեւոր իրադարձություն» է որակել քաղաքական բեմում Իվանիշվիլիի հայտնվելը: Ռուբինն ընդգծել է, որ հաշվի առնելով քաղաքական բեմում Իվանիշվիլիի...

Անհավանականության տեսություն

Դեկտեմբեր 15, 2011

Երեկ Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձեւ, որով կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին` չեղյալ հայտարարել դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, եւ նոր, ազատ ընտրություններ անցկացնել: Նույն բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները ՌԴ իշխանություններին կոչ են անում նաեւ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը գրանցել ընդդիմադիր կուսակցություններին եւ հետաքննել դեկտեմբերի 4-ի ընտրախախտումների մասին բոլոր հայտարարությունները: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵՄ ղեկավարությանը, նշված հարցերը բարձրացնել երեկ մեկնարկած ԵՄ-Ռուսաստան...


Archive


10-յակի մեջ

Փետրվար 2, 2012

«Թուրքիան ցանկանում է 2023 թվականի դրությամբ ունենալ աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը: Միեւնույն ժամանակ, մեր նպատակներից մեկը աշխարհի 10 ֆինանսական խոշոր կենտրոնների թվում Ստամբուլի ընդգրկումն է: Դրանք լիովին հասանելի նպատակներ են»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը` խոսելով 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին իր երկրի համար ցանկալի նպատակների մասին: Նշենք, որ ներկայումս Թուրքիան G-20-ի երկրների թվում զբաղեցնում է 16-րդ...

Երկրորդ փուլ

Փետրվար 2, 2012

ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի բացառել մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: «Ես հասկանում եմ, որ երկրորդ փուլը հնարավոր է` համաձայն ներկայիս օրենսդրության»,- ասել է Պուտինն ընտրությունների ռուսաստանցի դիտորդների երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ես հասկանում եմ նաեւ, եւ կարծում եմ` դուք էլ, որ երկրորդ փուլը անխուսափելիորեն կապված կլինի պայքարի, քաղաքական իրավիճակի ապակայունացման հետ: Սակայն վախենալու ոչինչ չկա: Ես պատրաստ եմ դրան` աշխատել երկրորդ փուլում, եթե կարիքը լինի»,- ռուսաստանյան...

Ադրբեջանական Դուբայ

Փետրվար 2, 2012

Ադրբեջանի իշխանությունները որոշել են նոր քաղաք կառուցել Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա: «Khazar Islands» անվանումով այդ քաղաքի շինարարության վրա Ադրբեջանի կառավարությունը ծախսելու է 100 միլիարդ դոլար: Քաղաքն ունենալու է մեկ միլիոն բնակիչ եւ, ըստ ադրբեջանական իշխանությունների, փորձելու է մրցել, առաջին հերթին, Դուբայի հետ: Մասնավորապես, ըստ նախագծի, «Khazar Islands»-ում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, շուրջ 150-կիլոմետրանոց ամենաերկար պուրակն ու «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի համար նախատեսված մարզահամալիրը: Ադրբեջանական փորձագետների կարծիքով,...

Ռադիոծածկույթի տակ

Փետրվար 2, 2012

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ոչ մի կերպ չի կարողացել երեքշաբթի օրը զանգահարել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, սակայն երկու երկրների ԱԳՆ փոխնախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները: «Քլինթոնին չի հաջողվել կապվել Լավրովի հետ: Սակայն ես կարող եմ ասել, որ ԱՄՆ առաջին փոխքարտուղար Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ մի շարք միջազգային եւ երկկողմ խնդիրներ են քննարկել, նրանք...

Թուրքերենով

Փետրվար 2, 2012

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն առաջին անգամ Twitter-ում թուրքերենով է պատասխանել քաղաքացիների հարցերին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը` Ֆրենսիս Ռիկարդոնեն մոտ մեկ ժամ պատասխանել է Թուրքիայի քաղաքացիների հարցերին, որի ընթացքում պատասխանել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված Օբամայի` ապրիլի 24-ի ելույթին: «Չե՞ք մտածում, որ մոտեցող ընտրությունների պատճառով նախագահ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը» հարցին ի պատասխան` Անկարայում ԱՄՆ դեսպանը նշել է, թե ինքը չի կարող իմանալ, թե Օբաման ապրիլի 24-ին...