168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 


Խմբագրական

Հունիս 19, 2010

Այս թողարկմամբ «168 Ժամն» ավարտում է «Եվրոպական պատուհան» խորագրի ներքո հրապարակվող հավելվածների շարքը, որը պատրաստվել էր «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի վերաբերյալ մեծ տեղեկատվական նախագծի շրջանակներում: Անցած 15 ամիսներին «Եվրոպական պատուհանի» էջերում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես` «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի...

Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

Հունիս 19, 2010

Ասում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը - Պարոն Սիմոնս, 2009թ. մայիսի 9-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ավելի քան մեկ տարվա ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարված ո՞ր քայլերը կարձանագրեք որպես առաջընթաց, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ բացթողումներ են եղել այս ժամանակահատվածում: - Հայաստանի պարագայում, «Արեւելյան գործընկերության» ծրագրի գխավոր ձեռքբերումն այն է, որ Եվրամիությունը մայիսի սկզբին որոշում ընդունեց հուլիսի...

«Մեր և եվրոպացիների ընկալումները համընկնում են»,- ասում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը

Հունիս 19, 2010

- 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը: Ի՞նչ կարեւոր քայլեր կառանձնացնեք, որոնք հիմք են դրել հետագա համագործակցության ընդլայնման համար: - Հայաստանը բազմիցս հաստատել է Արեւելյան գործընկերության Պրահայի հռչակագրին համահունչ Եվրոպական Միության հետ հետագա համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունը, որն ամրագրվում է կոնկրետ քայլերով: Հաջողությամբ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որի շրջանակներում կառանձնացնեի մայիսին ՀՀ նախագահ Սերժ...

Եվրոպան լավ օրինակ է բոլորի համար

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունիս 19, 2010

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ մեր հարցերին են պատասխանում «Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ» (Grand Tornton International) աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ԱՊՀ ներկայացուցչության տնօրեն Արմեն Փինարբասին եւ արվեստների քննադատ Նազարեթ Կարոյանը։ - Վերջին տարիներին բավական ակտիվացել են Հայաստանի` եվրոինտեգրմանն ուղղված ծրագրերը, քննարկումները: Գործողության մեջ են Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերը: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը: Ա. Փ.- Թույլ տվեք հարցը դիտարկել...

«Եվրոպական վեկտորը ճիշտ է ընտրված»

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ | Հունիս 19, 2010

- 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը։ Արդյո՞ք հնարավոր էր ավելին անել, քան արձանագրվել է մինչ այժմ։ - «Արեւելյան գործընկերության» մեկնարկով Հայաստան-ԵՄ հարաբերությունները անցան որակական նոր փուլ, որը ենթադրում է ԵՄ-ի հետ առավել սերտ քաղաքական, տնտեսական ինտեգրում։ Գործընկերության այս նոր ֆորմատը ենթադրում է, այսպես կոչված, «ազատ ձիավարման» սկզբունք, որը նշանակում է, որ արեւելյան գործընկերներից յուրաքանչյուրի կատարած քայլերի արդյունավետությունից...


Archive


Տնտեսական ինտեգրացիա եւ առեւտուր

Հունիս 19, 2010

Տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունը 14 % անկում ապրեց։ ԵՄ-ն որոշեց Հայաստանին հատկացնել, այսպես կոչված, Մակրո-ֆինանսական աջակցություն, որը կազմված էր 65 միլիոն եվրո վարկից եւ 35 միլիոն եվրո գրանտից։ Ճգնաժամի արդյունքում զգալիորեն նվազեց նաեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը։ Մասնավորապես, Եվրոպայից Հայաստան ներմուծումը նվազեց 20.6%-ով, իսկ արտահանումը դեպի ԵՄ՝ 49.3%-ով։ Այդուհանդերձ, ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, որին բաժին է ընկնում երկրի արտաքին ապրանքաշրջանառության մոտ 35%-ը։ Հայաստանը ԵՄ-ի հետ առեւտրում...

Փաստեր եւ թվեր

Հունիս 19, 2010

1996 - Եվրամիությունը եւ Հայաստանը ստորագրեցին Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999 թ.: 2006 - Հաստատվեց ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը։ 2009 - Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը (ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից) սկսեց իր գործունեությունը՝ Հայաստանի իշխանություններին ԵՀՔ Գործողությունների պլանի առանցքային կետերի իրականացման գործում աջակցելու համար։ 2009 - Հարեւանության Ներդրումային Գործիքի միջոցով 14.6 միլիոն եվրոյի (գրանտի տեսքով) տեխնիկական աջակցություն ցուցաբերվեց տրանսպորտի ոլորտի 2 նախագծերի։ Հայաստանն իրավասու...

Եվրոպական Միություն-Հայաստան քաղաքականությունը

Հունիս 19, 2010

Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կառավարում է հարաբերությունները Եվրամիության եւ Հայաստանի միջեւ։ 2009թ. ԵՄ-ն նախաձեռնեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որը ԵՀՔ-ի շրջանակներում ԵՄ քաղաքականության արեւելյան ուղղությունն է։ Արեւելյան գործընկերությունը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը Եվրոպային հարեւան 6 երկրների հետ՝ հետեւյալ ճանապարհներով. - երկկողմ ուղղությամբ, որի նպատակների թվում է Խոր եւ Համապարփակ ազատ առեւտրի ասոցիացված համաձայնագրի կնքումը (երբ Հայաստանը կբավարարի պայմաններին), ինչպես նաեւ՝ մարդկանց տեղաշարժի...

Դեպի եվրոպական չափանիշներ

Մայիս 27, 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին։ Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր։ Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է։ Նա նաեւ նշել է, որ ՀՀ-ն 2003թ. լինելով Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս...

Նոր ծառայություն

Ապրիլ 29, 2010

Նախօրեին Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել Եվրամիության դիվանագիտական ծառայության ստեղծման մասին: Եվրամիության արտաքին քաղաքական մարտավարության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը նախատեսված է ԵՄ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին Լիսաբոնյան համաձայնագրով: Այդ աշխատանքները համակարգելու է Եվրամիության` արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Անշուշտ, Եվրոպան պետք է ունենա սեփական ներկայացուցչություն արտաքին քաղաքականության ասպարեզում,...