168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

10 անհավատալի փաստ Facebook-ի մասին

Դեկտեմբեր 8, 2011

1. Ֆեյսբուքի օգտագործողների 25%-ից ավելին բաժանվել է սիրելիից անմիջապես սոցցանցում 2010-ի հունիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցի 1,000 օգտագործողների 25%-ին «թողել» են Ֆեյսբուքի միջոցով (անձնական կարգավիճակը փոխելով): Ավելին` հարցվածների 21%-ը հաստատել է, որ սոցցանցով հարաբերություններին վերջ տալը բավական հարմար տարբերակ է: 2. Սոցցանցի օգտագործողները միջինում ունեն 130 ընկեր Կանայք ավելի շատ ընկերներ ունեն Ֆեյսբուքում, քան տղամարդիկ: Սակայն հազարավոր ընկերներ ունենալու դեպքում էլ օգտագործողները կանոնավոր կերպով շփվում են 4-7 ընկերների... [շարունակ.]


ՀՀ նախագահի մրցանակը` Վոզնյակին

Նոյեմբեր 12, 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Apple computer-ի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011թ. մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին: «Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա եւս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք եւ, թերեւս, ամենակարեւորը` լինել ազնիվ եւ աշխատասեր: Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ...

Սթիվ Վոզնյակ. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»

Նոյեմբեր 12, 2011

«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (Steve Wozniak), 30 տարի շարունակ համարվելով Սիլիկոնային հովտի լեգենդ եւ բարերար, մեծ դերակատարում է ունեցել համակարգչային արտադրության կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I եւ Apple II համակարգիչները եւ մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնյակը Սթիվ Ջոբսի հետ հիմնել է Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախագծած Apple I անձնական համակարգիչը: Հաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարգիչն առանձին կենտրոնական ղեկավարող միավորով, ստեղնաշարով, գունավոր...

2013թ.-ին՝ 100 դոլարից էժան սմարթֆոններ

Հոկտեմբեր 22, 2011

Հարյուր դոլարից էժան սմարթֆոններ կսկսեն արտադրվել 2013թ.-ին։ Այս մասին ասել է Arm Holdings-ի գլխավոր տնօրեն Ուորեն Իսթը` ընկերության Cortex A7 նոր չիպը ներկայացնելիս։ Ըստ «Վեդոմոստիի»` նոր չիպը 5 անգամ փոքր եւ նույնքան արդյունավետ է անալոգներից, եւ շուկայում կհայտնվի առաջիկա երկու տարում։ Իսթը ոչինչ չի ասել նոր չիպի գնի մասին, սակայն հայտարարել է, որ սմարթֆոնների գների նվազման շնորհիվ` եւս 1 մլրդ մարդ կմիանա ինտերնետին։ Սմարթֆոններն առանց այդ էլ արագ են էժանանում` շուկայից դուրս մղելով սովորական բջջային հեռախոսները։ Gartner-ի տվյալներով, համաշխարհային շուկայում...

Դժվարամատչելիության տարածաշրջանային կենտրոն

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Սեպտեմբեր 17, 2011

Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցը, որում ներառված է աշխարհի երկրների տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշը։ Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը` 10 բալանոց համակարգով ստանալով 3,87 բալ 2008թ. համեմատ՝ մեր երկիրը 11 կետով բարելավել է իր դիրքերը այս վարկանիշում։ «Վերջին երկու տարիներին շատ երկրներ զգալի դրական փոփոխություններ են արձանագրել այս ոլորտում, ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական առումով։ Այդ դինամիկ երկրներից են Հայաստանը, Ադրբեջանը,...

Ստեղծվել է ճանճ-ռոբոտ` ըստ Լեոնարդո դա Վինչիի նախագծի

Սեպտեմբեր 1, 2011

Միլանում բացված «Ավտոմատ կառավարման միջազգային ֆեդերացիայի» կոնգրեսում ներկայացվել է միկրոսկոպիկ թռչող ճանճ-ռոբոտ` ըստ Լեոնարդո դա Վինչիի նախագծի: Այս մասին հայտնում է newsru.com-ը: Ռոբոտի քաշը 60 միլիգրամ է, թեւերի երկարությունը` 3սմ: Այն ստեղծել է ամերիկացի ինժեներ Դեւիդ Ռոբերտ Վուդը` հիմնվելով դա Վինչիի նախագծերի վրա: Կոնգրեսի նախագահ Ալբերտո Իզիդորին հայտարարել է, որ տեխնոլոգիական նորարարությունն աշխատում է ուղղաթիռի ինժեներական սկզբունքով: Հիշեցնենք, որ Լեոնարդո դա Վինչին իր «Թռչունների թռիչքի մասին կոդեքս» գրքում մանրամասն ներկայացրել...


Archive


Վարկանիշային աղյուսակ` սոցցանցում

Դեկտեմբեր 8, 2011

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հրապարակել է 2011թ. ամենաքննարկված թեմաների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդվում է սոցցանցի բլոգում: Այսպես` տարվա ամենաքննարկված թեման դարձել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահը: Ցուցակում են հայտնվել նաեւ Ճապոնիայի երկրաշարժը եւ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տարվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունը: Օգտատերերն անտարբեր չեն եղել նաեւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Ամենաքննարկվող թեմաներից են եղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ` նրանց...

Նոր մալուխո՞վ

Հոկտեմբեր 8, 2011

«France Telecom Orang» խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը չի բացառել, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջազգային ելքի օպտիկամանրաթելային կապուղի կանցկացվի: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է ինքը` Ռիշարը` «Orange Armenia»-ի գլխավոր սրահում Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամների եւ Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնի, արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշի հետ նախաճաշ-հանդիպման ժամանակ: Նշենք, որ ֆրանսիացի պաշտոնյաները Հայաստան են եկել պետական այցով ՀՀ ժամանած նախագահ Նիկոլա...

Կանայք կողմ են սոցիալական ցանցերի վերահսկողությանը

Սեպտեմբեր 29, 2011

«Ռունետում» սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության գաղափարը, որի անհրաժեշտության մասին հայտնել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ավելի շատ ստացել է կանանց աջակցությունը, քան տղամարդկանց: Այդ մասին են վկայում Superjob-ի կազմակերպած հարցման տվյալները: Համացանցի օգտատեր հանդիսացող 1600 հարցվածների 42 տոկոսը կողմ է պատասխանել սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն, մյուս 42 տոկոսը` դեմ, եւս 16 տոկոսը` դժվարացել են պատասխան տալ: Ընդ որում` վերահսկողությանը կողմ են հատկապես կանայք` 50 տոկոսը, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, կողմ են արտահայտվել սոցցանցերի...

Էս էլ ու պըրծ

Օգոստոս 25, 2011

Phone սմարթֆոնների համար մշակվել է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Melon Meter ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Գնորդին խորհուրդ է տրվում նշել ձմերուկի չափը, սմարթֆոնի բարձրախոսն ուղղել դեպի այն ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղեւին: Ծրագիրը կուսումնասիրի ձայնն ու կորոշի` հասա՞ծ է ձմերուկը, թե՞ ոչ: Ծրագրի նկարագրությունում ասված է, որ այն կարող է որոշել միայն ձմերուկի հասածության աստիճանը, բայց ոչ` քաղցրության: Դրանով կարելի է որոշել միայն ձմերուկի հասածությունը, իսկ, օրինակ,...

Նորություններ Facebook-ում

Օգոստոս 25, 2011

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը կպարզեցնի օգտատերերի էջերի գաղտնիության կարգավորումները: Էջում տեղադրված տեղեկատվության արգելափակումն ապահովող ֆունկցիաների մեծ մասը օգտատերերի անհատական էջերի կարգավորման բաժնից կտեղափոխվի անմիջապես օգտատերերի էջեր: Այսպես, անձնական էջում կհայտնվի մի կոճակ, որը սեղմելով` օգտատերը կտեսնի, թե ում է հասանելի իր մոտ տեղադրված անձնական տեղեկատվությունը, լուսանկարները եւ հաղորդագրությունները: Հենց այդ կոճակի միջոցով էլ հնարավոր կլինի փոխել կարգավորումները: Օգտատերը կոճակի միջոցով կկարողանա թույլատրել կամ արգելել...