168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Հայաստան-Բելառուս` օգոստոսի 15-ին

Հունվար 28, 2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: Հայաստանի ու Բելառուսի հավաքականները 2010թ. փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3:1 հաշվով, իսկ 2008թ. փետրվարին էլ Հայաստանը Կիպրոսում Բելառուսին հաղթել էր 2:1... [շարունակ.]


«Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է

Հունվար 19, 2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է. «Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: «Հրազդան հոլդինգի» տնօրեն Արմեն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանը եւ մարզադաշտի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հանդիպել եւ համաձայնության են եկել մարզադաշտի...

2011 թվականի լավագույնները

Դեկտեմբեր 17, 2011

Դեկտեմբերի 15-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծարման երեկոն, որտեղ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2011 թվականի լավագույն մարզիչ: Իսկ 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիկ Մխիթարյանը:...

Վարդան Մինասյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում»

Դեկտեմբեր 6, 2011

Վարդան Մինասյանը 37 տարեկան է: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից: Երկար տարիներ հանդես է եկել Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի կազմում, Հայաստանի բազմակի չեմպիոն է: 2001թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2010 թվականից: Վարդանն ու նրա կինը` Գոհար Գեւորգյանը, համադասարանցիներ են եղել: Թումանյանի քառյակները ինձ շատ են օգնում - Այս պահին Հայաստանի հավաքականը խաղեր չունի, եւ ենթադրում եմ, որ հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունես: Ինչպե՞ս ես այն անցկացնում: - Արձակուրդային...

4-րդ տեղում ենք

Նոյեմբեր 12, 2011

Երեկ շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում: Վերջին տուրում գերմանացիներին 1,5:2,5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանը 13 թիմային եւ 22,5 անհատական միավորներով զիջեց նաեւ Հունգարիային, որը վերջին տուրում 4:0 հաշվով անսպասելիորեն հաղթեց Բուլղարիային եւ վաստակեց 13 թիմային ու 23 անհատական միավոր: Փոխչեմպիոն դարձավ Ադրբեջանը, որը 3:1 հաշվով հաղթեց Ռումինիային եւ վաստակեց 14 միավոր: Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում ոչ-ոքի` 2:2 խաղաց Լեհաստանի հետ եւ 11 միավորով գրավեց 7-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Ռուսաստանը, լեհերը գրավեցին երկրորդ...

Պատահական սխա՞լ, թե՞ միտումնավոր խարդախություն

Հոկտեմբեր 13, 2011

Իռլանդիա-Հայաստան հանդիպման ցավալի դրվագը, երբ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն անարդարացիորեն դաշտից հեռացրեց մեր թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, երեկ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Այն, որ իսպանացի մրցավարը ակնհայտ սխալ թույլ տվեց եւ ըստ էության կանխորոշեց հանդիպման ելքը, կասկածից դուրս է։ Խաղի այդ դրվագի կրկնապատկերը պարզ ցույց է տալիս, որ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկու ձեռքին գնդակը չի դիպել, ավելին` իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսը հարվածելուց առաջ ինքն է գնդակը ձեռքով կասեցրել։ Այդ մասին, ըստ armsport.am-ի, խոստովանել է հենց...


Archive


Արոնյանը կրկին հաղթեց

Հունվար 26, 2012

Երեկ Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 43-րդ քայլում պարտության մատնեց հոլանդացի Անիշ Գիրիին եւ 7,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վասիլի Իվանչուկը սեւերով առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաներն ու այժմ 6 միավորով կիսում են երրորդ հորիզոնականը։ 11-րդ տուրում, որը տեղի կունենա ուրբաթ օրը, Արոնյանը սպիտակներով մրցելու է ետնապահի՝ Նավարայի հետ։ Հիշեցնենք, որ մրցաշարը...

Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Հունվար 21, 2012

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում երեկ առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյանի եւ ադրբեջանցի Վուգար Հաշիմովի պարտիան: Արոնյանը սպիտակներով 48-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին եւ վաստակեց 4,5 միավոր՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Մինչ այդ նա առաջին հորիզոնականը բաժանում էր նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ։ Սակայն վերջինս երեկ սեւերով չկարողացավ հաղթանակ տանել Դավիթ Նավարայի նկատմամբ, բավարարվեց ոչ-ոքի արդյունքով եւ 4 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում, որը 21-րդ...

Մխիթարյանը լավագույնն է

Դեկտեմբեր 1, 2011

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցման արդյունքում նոյեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Քվեարկությանը մասնակցել է 1088 երկրպագու, 582-ը ձայնը տվել են Մխիթարյանին: Երկրպագուների քվեարկությունը կայքում հարցման առաջին փուլն է: Հաղթողը հայտնի կդառնա մարզական լրագրողների եւ «Շախտյորի» վետերանների հարցման արդյունքում»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական ...

Նույն տեղում

Նոյեմբեր 24, 2011

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը, ըստ որի` Հայաստանի հավաքականը պահպանել է իր` 46-րդ տեղը: Ցուցակը գլխավորում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, 2-րդը հոլանդացիներն են, 3-րդը` գերմանացիները: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Իտալիան` 9-րդ տեղ, Դանիան 11-րդն է, Չեխիան` 33-րդը, իսկ բուլղարներն (85) ու մալթացիները (155) զիջում են Հայաստանի ընտրանուն: Թուրքիան 28-րդ տեղում է, Իրանը` 45-րդ, վրացիները` 74-րդ, իսկ ադրբեջանցիները` 113-րդ ...

Մեկնելու են Թուրքիա

Նոյեմբեր 24, 2011

ՖԻԴԵ-ի հրավերով Հայաստանի շախմատի հավաքականը դեկտեմբերի 17-28-ը մասնակցելու է Թուրքիայի Մարդին քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց թիմային առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Շախմատային Հայաստանը»: ...