168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

«Բայց ես ի՞նչ եմ արել, ո՞ր իմ 11.200 դոլարը պետք է կորցնեմ»

Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Փետրվար 4, 2012

ՀՀ քաղաքացի Արսեն Փիրումյանը 2010թ. նոյեմբերի 16-ին տուրիստական մի կազմակերպության միջոցով ցանկացել է մեկնել Դուբայ: Մեկնումից առաջ նա, ինչպես կազմակերպությունից, այնպես էլ` ծանոթ-անծանոթ մարդկանցից, փորձել է ճշտել` օտար երկիր մեկնելիս արդյո՞ք կա սահմանափակ գումարի տեղափոխման պահանջ: «Որոշակի պարզաբանումներ արել էի, որ օրինակ` թույլատրվում է մեկ մեծ եւ փոքր հեռուստացույց բերել, որը մաքսազերծման ենթակա չէ: Ընկերների, հարեւանների միջոցով գտա Քոչարի վրա գտնվող «Սվետլաննա» ՓԲԸ տուրիստական կազմակերպությունը, որի միջոցով էլ պետք է գնայի Շարժա քաղաքի... [շարունակ.]


Տիգրան Հակոբյանին կալանքի տակ պահելու «պատճառ չկա»

Փետրվար 4, 2012

Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են, որ Տ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (յուրացումը կամ վատնումը` առանձնապես խոշոր չափերով): Տ. Հակոբյանի 2 փաստաբաններից մեկը` Հայկ Ալումյանը, ռադիոկայանի հետ զրույցում...

Պահանջում ենք ազատ արձակել

Փետրվար 4, 2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալման վերաբերյալ, որտեղ ասված է. «2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է ՀԺ-ի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հ. Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին: ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի...

«Թուրքիան հակաժողովրդավար երկիր է»,- ասում է թուրք լրագրող, «Արմենիան վիքլի» թերթի թղթակից Այսե Գունայսուն

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Փետրվար 4, 2012

- Օրեր առաջ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, եւ դա մեղմ ասած` մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, հատկապես Թուրքիայի վարչապետի կողմից այն բուռն արձագանք ստացավ: Ինչո՞վ եք բացատրում դա: - Նախ նշեմ, որ ես կողմ եմ այդ օրինագծի ընդունմանը, քանի որ կարծում եմ` Ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, բայց, ինչպես գիտեք, թուրքական իշխանությունները պատմությունից զարհուրում են, եւ սեւ հաղորդագրություններ սկսեցին տարածել` սպառնալով, թե այս կամ այն կանեն: Իսկ այս քայլը փաստում է մեղքի ճշմարտությունը: Թուրքիայի...

Արհեստականորեն կրճատվում է նպաստառուների թիվը

Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Փետրվար 2, 2012

Հայաստանում 2006 թվականից ուժի մեջ մտած «ՀՀ պետական նպաստների մասին» օրենքը թեեւ պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների, այդուհանդերձ, բարեփոխված օրենքի կիրառումից մեր աղքատ խավին բյուջեից հատկացվող գումարների մի զգալի մասը տարբեր խողովակներով փոշիանում է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ վերահսկիչ պալատը սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում ուսումնասիրություն կատարելուց հետո խոշոր չարաշահումներ բացահայտեց: Չնայած այդ աղմկահարույց բացահայտումներին, որեւէ մեկը չձերբակալվեց, իսկ աղքատների գումարները գրպանած տեսուչներն ու...

«Արարատը խորություն է ինձ համար»,- ասում է թուրք ուսանողը

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Փետրվար 2, 2012

Իբրահիմ Ունալը սովորում է Ստամբուլի Մշակույթի համալսարանի լուսանկարչության բաժնում: Վերջինիս հետ առաջին անգամ հանդիպեցի Ստամբուլում, երբ Հայաստանից Ստամբուլ գնացած հայ գործընկերներով հրավիրվել էինք հավաքույթի: Ընդ որում` այդ հանդիպմանը ներկա էին նաեւ ստամբուլաբնակ հայեր: Իբրահիմ Ունալը ներկայացավ որպես «կիսով չափ» հայ` նշելով իր հայկական արմատների մասին: Իբրահիմը մեզ պատմեց իր ֆիլմի մասին, որ նկարել էր Հայաստանում: Ֆիլմն Արարատի մասին է, որի վերնագիրը («In the shadow of Ararat») բառացի թարգմանվում է` որպես «Արարատի ստվերում»: Միայն օրեր առաջ...


Archive


Պատճառ չկա

Փետրվար 4, 2012

Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Տ. Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա. «Ինքը, փաստորեն, կալանավորվել է միայն այն պատճառով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն` ծանր հանցագործության մեջ ընդամենը մեղադրելը մարդուն դարձնում է անպաշտպան: Եթե իրենք մեղադրանքն առաջադրեցին` հիմնավոր լինի,...

Հյուրանոցներում

Փետրվար 4, 2012

Վրաստանում Հայաստանի 90 քաղաքացիներ, ովքեր Կազբեկ-Վերին Լարս անցակետի շրջանում առկա ձնահյուսի վտանգի պատճառով չեն կարողացել շարունակել իրենց ճանապարհը, տեղավորվել են Ստեպանծմինդա շրջկենտրոնի հյուրանոցներում: Ըստ News Georgia-ի, այդ մասին հայտնել է Արեւելյան Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ Գիվի Ամիրանաշվիլին: Նա տեղեկացրել է, որ ներկայիս դրությամբ փակ է Մցխեթա-Ստեպանծմինդա-Լարս ճանապարհը, ընդգծելով, որ իրենք մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները, սակայն հայտնի չէ, թե երբ կմաքրվի այդ ճանապարհը: ...

Պահանջված մասնագիտությունները

Փետրվար 4, 2012

2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը հետազոտություն է անցկացրել «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» թեմայով` նպատակ ունենալով գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից եւ կանխատեսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Զբաղվածության պետական ծառայությունից news.am-ին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել նաեւ, թե առաջիկայում աշխատաշուկայում ինչպիսի մասնագետների պահանջարկ կլինի. մասնավորապես մեծ թիվ են կազմում մենեջերները, բժիշկները,...

Նորից զինվոր է սպանվել

Հունվար 31, 2012

Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանի սպանության պատճառը եղել է ատամի մածուկը: Կայքերի հաղորդմամբ` միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ գիշերը քնած Շահնազարյանի երեսին ծառայակիցը կատակով ատամի մածուկ է քսել: Ըստ tert.am-ի` զինվորն արթնանալով` հայհոյել է մածուկը քսողին, ինչն էլ առաջացրել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանի վրդովմունքը, որը նախ տեղից բացականչել է, թե` «ում մայրի՞կը...», ապա կրակել է Շահնազարյանի...

Ձերբակալել են

Հունվար 31, 2012

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել: Հունվարի 29-ին մի ուսանող Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 70-ամյա Արտաշես Մկոյանն, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` կատարված հետաքննության արդյունքում...