168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Կառավարության նպատակը ֆիզիկայի ինստիտուտի 37 հա տարածքը յուրացնելն ու հատվածաբար վաճառելն է

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Նոյեմբեր 29, 2011

Այս տարվա սեպտեմբերի 1-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը (այն առավել հայտնի է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ անվամբ) վերակազմավորվեց որպես հիմնադրամ: Այդպիսով` փոխվել է կառույցի կառավարման իրավակազմակերպական ձեւը, այսինքն` եթե մինչ հիմնադրամի ձեւավորումը «Ազգային լաբորատորիան» ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր, ապա այժմ այն կառավարելու է հոգաբարձուների խորհուրդը, ավելի հստակ` կառույցի կառավարումն անցել է ՀՀ Էկոնոմիկայի նախկին եւ տխրահռչակ նախարար, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի... [շարունակ.]


Դեպի «մասնավորեցում»

Հոկտեմբեր 25, 2011

«Սկսվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլը, որով նախատեսվում է AREAL լազերային բարձր հաճախային գիտահետազոտական գծային արագացուցիչի կառուցում»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքների շրջանակներում հուշագրեր են ստորագրվել Գերմանիայի «ԴԵԶԻ» էլեկտրոնային սինքոտրոն կենտրոնի եւ Շվեյցարիայի Պաուլ Շերերի ինստիտուտի հետ եւ իրականացվելու է մասնագետների համագործակցություն, սարքավորումների տրամադրում: Մասնավորապես, «ԴԵԶԻ»...

«ՀՀ վարչապետը չի կարողանում տարբերել հիմնարար եւ կիրառական գիտությունները»,

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Սեպտեմբեր 15, 2011

- Վերջերս մասնակցում էիք Ծաղկաձորում կազմակերպված երիտասարդ գիտնականների համաժողովին, ովքեր գիտության ֆինանսավորման ավելացում էին պահանջում: Համաժողովին խոսվեց նաեւ գիտնականի ցածր վարկանիշի մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված գիտնականի ցածր վարկանիշի ձեւավորումը մեր հասարակության մեջ: - Դա պայմանավորված է տվյալ երկրի արժեհամակարգով: Որքան էլ ցավալի է, վերջին 20 տարիների ընթացքում` անկախ Հայաստանի պայմաններում, այդ արժեհամակարգը փոխվել է մեր երկրում: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ հնարավորություն ունեինք զարգացնել գիտությունը, մշակույթը,...

«Աշխարհը արժեքների որոնումների մեջ է. հերոսներն ու իդեալները փոխվել են»

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Սեպտեմբեր 13, 2011

ասում է Ֆիզիկամաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար, աստղագետ Գարիկ Իսրաելյանը - Վերջերս Հայաստանի երիտասարդ գիտնականները բողոքի ակցիաներ են սկսել նախաձեռնել, որոնցով ՀՀ իշխանություններից պահանջում են ավելացնել գիտության ֆինանսավորումը: Հետաքրքիր է՝ որքանո՞վ է ֆինանսավորվում գիտությունը Իսպանիայում: - Մենք նույնպես անընդհատ քարկոծում ենք Իսպանիայի իշխանություններին գիտության ցածր ֆինանսավորման համար՝ որպես լավ օրինակ նշելով Անգլիան կամ Գերմանիան:...

Նոր որակյալ նկարներ

Սեպտեմբեր 8, 2011

Ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Լուսնի մակերեւույթի նոր բարձր որակի նկարներ: «Բի-Բի-Սի»-ի հաղորդմամբ` Lunar Reconnaissance Orbiter ուղեծրային զոնդի միջոցով արված նկարներում կարելի է տեսնել նախորդ դարի 60-70-ական թթ. տիեզերագնացների թողած հետքերը: Նկարներում հստակ երեւում է Ապոլոնի երեք տիեզերանավերի լուսնային մոդուլների վայրէջքի վայրը եւ մարդկանց...

«Ինչի դուք հիմա սովա՞ծ եք»,- երիտասարդ գիտնականներին հարցրել է ՀՀԿ-ական պատգամավորը

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Սեպտեմբեր 8, 2011

ՀՀ-ում երիտասարդ գիտնականի միջին աշխատավարձը 32.500 դրամ է: Երեւանի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանն ամսական ստանում է 28.800 դրամ աշխատավարձ: Ըստ նրա` եթե այսօր երիտասարդ գիտնականները չմասնակցեն միջազգային դրամաշնորհների մրցույթներին, ապա այդ գումարով գոյատեւելն ուղղակի անհնարին կլինի: «Գիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքը կփոխվի, գիտնականին կհարգեն միայն այն դեպքում, երբ Կառավարությունը փոխի վերաբերմունքը գիտության հանդեպ` ավելացնելով գիտության ֆինանսավորումը»,- նշեց երիտասարդ...


Archive


Հարուստ դժբախտություն

Օգոստոս 25, 2011

ԱՄՆ Կորնելի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչն է ժամանակակից մարդը գնահատում ամենից ավելի: Հետազոտության մասնակիցները պետք է ընտրություն կատարեին գիտնականների առաջարկած` ավելի մեծ եկամուտով եւ ավելի երջանիկ կենսակերպերի միջեւ: Պարզվել է, որ ժամանակակից մարդիկ մշտապես ձգտում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, նույնիսկ, եթե այն ավելացնում է սթրեսներն ու իրենց ավելի դժբախտ...

Կարճաժամկետ կանխատեսումներ

Օգոստոս 25, 2011

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են մի հատված, որը պատասխանատու է կարճաժամկետ կտրվածքով կանխատեսումների համար: Սենթ Լյուիսի, Վաշինգտոնի համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի մասնագետ Ջեֆրի Զաքսը պարզել է դա` իրականացնելով ուղեղի սկանավորման մի շարք հետազոտություններ: Հետազոտությունն իրականացնելու համար նա հավաքել է կամավորների մի խումբ: Կամավորներին առաջարկվել է դիտել տեսանյութերի մի շարք, որտեղ պատկերված են կենցաղային տեսարաններ (օրինակ` սպասք լվանալու տեսարան): Պարզվել է, որ ուղեղի միջին մասում տեսանյութը դիտելիս նկատվել է ակտիվություն, ինչը...

98.7 մլն օրգանիզմ

Օգոստոս 25, 2011

Կենսաբանները ներկայացրել են բնության մեջ ապրող կենդանի օրգանիզմների տեսակների կոնկրետ քանակը: PLoS One ամսագրում հրապարակված գիտնականների հոդվածում ներկայացված տվյալների համաձայն, մոլորակի վրա գոյություն ունի 8,7 մլն տեսակի օրգանիզմ, որից 7,7 մլն-ը կենդանիներ են: Աշխատության շրջանակներում գիտնականները հաշվել են միայն էուկարիոտները` այն օրգանիզմները, որոնց բջիջները միջուկ ունեն: Այդ պատճառով, օրինակ, բակտերիաները եւ արխեյները դուրս են մնացել հաշվարկից: Նոր հետազոտության արդյունքն ավելի կոնկրետ է, քան մինչ այդ բերված թվերը, որոնք տատանվում են 3մլն-ից մինչեւ...

Դեպի անմահություն

Հուլիս 16, 2011

Բրիտանացի գիտնական Օբրի դի Գրեյը հայտարարել է, որ աշխարհում արդեն ծնվել է մարդ, ով կապրի 150 տարի, իսկ առաջիկա 20 տարում կծնվի 1000 տարի ապրելու ունակ մարդ: Գիտնականը համոզված է, որ իր կյանքի ընթացքում դեռ կտեսնի, թե ինչպես բժշկությունը կստեղծի ծերության դեմ պայքարի միջոցներն ու հնարավորությունները, կբացահայտվեն ծերանալու ընթացքում առաջացող բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցները: «Շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա 25 տարում բժշկությանը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել ծերացման գործընթացը»,- ասել է դի Գրեյը: Նրա վարկածի համաձայն, շատ մոտ...

Արհեստական ինտելեկտ ստեղծելու ճանապարհին

Հունիս 18, 2011

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին եւ դրա միջոցառումների ժամանակացույցին, «մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է» (մեջբերում պաշտոնական հաղորդագրությունից)։ Հասարակ մահկանացուներին անհասկանալի թվացող այս նախադասությունը, պարզվում է, շատ կարեւոր իմաստ ունի եւ ազդարարում է մեր գիտության զարգացման հեռանկարը։ Ընդ որում, պարզվում...