168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

«Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը

Արմինե ԱՎԵՏՅԱՆ | Փետրվար 4, 2012

- Պարոն Օսկանյան, օրեր առաջ հայտարարություն էիք տարածել, թե քննարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ձեր համագործակցության եւ քաղաքական ներգրավվածության հարցը: Եվ չէիք բացառել, որ այդ որոշումը շուտ կայացնեք: Կարելի՞ է ասել, որ նախընտրական այս շրջանում արդեն ազդարարում եք ԲՀԿ-ի հետ միասին ակտիվ քաղաքականություն մտնելու մասին: - Նախորդ իմ հայտարարությունից ընդամենը մի քանի օր է անցել, այնպես որ` այս ընթացքում շատ բան չի փոխվել, դեռ վերջնական որոշում չկա, բայց կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի հետ իմ քննարկումներն արդեն բավական խորն են: - Հնարավո՞ր... [շարունակ.]


Ազատություն Հայկ Գեւորգյանին

Փետրվար 4, 2012

Երեկ առավոտյան տնից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի վրա եւ ոլորելով նրա ձեռքերը` տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ Հայկին տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, մեղմ ասած` անհեթեթ պատճառաբանությամբ. պարզվում է` հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Միայն երեկ երեկոյան ժամը 20-ին Ոստիկանությունը «կատարվածի» մասին երկարաշունչ մի հաղորդագրություն տարածեց,...

Հայկ Գեւորգյանից վրեժխնդիր են լինում

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Փետրվար 4, 2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի ձերբակալության լուրը երեկ կայծակնային արագությամբ տարածվեց մամուլով։ Սկզբում հայտնի դարձավ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ (ովքեր, ինչպես պարզվեց, ոստիկաններ էին) նրան հենց իր շենքի բակում ձերբակալել են եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հետո Ոստիկանությունը որոշ մանրամասներ տրամադրեց, որից սակայն պարզ չէր, թե ինչի՞ համար են բերման ենթարկել Հայկին։ Նշվեց, որ Հայկ Գեւորգյանը կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման...

ԵՄ-ն ձախողել է

Փետրվար 4, 2012

«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների, Եվրամիության արտաքին քաղաքականությունը 2011 թվականին ձախողվել է մի շարք ուղղություններով: Դրանք են` Չինաստանում մարդու իրավունքների ապահովումը, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային Կովկասում կայունությունը եւ մարդու իրավունքները, Ռուսաստանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը,...

«Պատրաստվում ենք մեծ լուծումների»

Փետրվար 4, 2012

«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-ին, եւ հենց այդ համագումարում էլ կորոշվի կուսակցության` առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` արդյո՞ք մեծ է հավանականությունը, որ «Ժառանգությունը» նախընտրական դաշինք կկազմի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, Հովհաննիսյանն ասել է, թե առայժմ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: «Դա մենք քննարկում ենք մեր ներսում:...

Նախընտրական փսիխոզ

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Փետրվար 4, 2012

Երբ հեռուստացույցի էկրանից կամ որեւէ ամսագրի շապիկից քեզ է նայում իշխանական կուսակցության հաջողակ, վճարունակ որեւէ ներկայացուցիչ, քաղաքական կյանքի էպիզոդներում հայտնված քաղաքական գործիչներին պատում է զգացողությունների` ոչ այնքան միանշանակ գամմա: Ուզում են բղավել, որ իրենք եւս այդ սրիկային ոչնչով չեն զիջում, որ իրենք էլ կարող էին նրա փոխարեն հայտնվել նախընտրական ցուցակի որեւէ անցողիկ տեղում: Իրենք էլ են արժանի հասարակության ուշադրությանը, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ձեռքով բարեւել, նստել-վեր կենալ: Իրենք էլ են սիրում ծառայողական ավտոմեքենաներով...


Archive


Անանձնական

Փետրվար 4, 2012

«Վարդան Բոստանջյանը հայտնել է իր անձնական կարծիքը»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը` Սերժ Սարգսյանին «չսատարելու առիթ չունենալու մասին»: Մելիքյանը երեկ ասել է, թե չի կարծում, որ ԲՀԿ դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է կատարվել` կուսակցությունը կոալիցիոն գործընկեր է եւ երբեւէ պաշտոնական մակարդակով իր անհամաձայնությունը չի հայտնել կոալիցիոն հուշագրի վերաբերյալ: «ԲՀԿ պատգամավորների կողմից կարծիքների փոխանակումը...

Շաբոյանի հիմնավորումը

Փետրվար 4, 2012

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երեկ` պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջերս գրանցված բենզինի գնի թանկացումը, ասել է. «Մի քանի գործոններ կան, որոնք կարող են ազդեցություն թողնել գների բարձրացման վրա: Առաջինն օրենսդրական փոփոխություններն են հարկային դաշտում, որ իրականացվել են բենզինի եւ դիզվառելիքի մասով, եւ դրանք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից. դրանք կարող են ազդեցություն թողնել բենզինի գնագոյացման վրա: Այս պահին ուսումնասիրվում է, թե դրանք ինչ չափով կարող են ազդել:...

Նախնական թվերը

Փետրվար 4, 2012

Մեր տեղեկություններով, կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: Եվ այդ նախնական պայմանավորվածության համաձայն` 23 ընտրատարածք բաժին է հասել ՀՀԿ-ին: Սա նշանակում է, որ կոալիցիոն մյուս երկու կուսակցություններն այդ ընտրատարածքներում թեկնածուներ չպետք է առաջադրեն: Նույն սկզբունքով 7 ընտրատարածք տրվել է ԲՀԿ-ին, 2 ընտրատարածք` ՕԵԿ-ին: Մեկ ընտրատարածք առանձնացվել է ՀՅԴ խմբակցության անդամ, բայց անկուսակցական, «Ավշար» ընկերության...

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին

Փետրվար 4, 2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ կարող է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց այդ ուղղությամբ քննարկումները բավականին խորացել են: Իսկ ինչո՞ւ է ուզում համագործակցել հատկապես ԲՀԿ-ի հետ. այս հարցին Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Իմ տպավորությունն է, եւ հուսով եմ, որ չեմ սխալվում, որ ԲՀԿ-ն իշխանություն ունենալու դեպքում պետական համակարգում կներգրավի բացառապես այնպիսի մարդկանց, որոնք փորձ ունեն, կարող են,...

Գործերը լավ չեն

Փետրվար 4, 2012

Դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Հովսեփյանը արդեն իսկ մեկնել է հնգօրյա արձակուրդի, որից հետո այլեւս չի վերադառնալու իր աշխատանքին: Երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, թե նա առողջական խնդիրներ ունի եւ մեկնել է արտասահման` բուժվելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանն առողջական որեւէ խնդիր չունի, պարզապես նա այսօրվանից փորձում է «հիմնավորել», թե ինչու է ազատում այդ պաշտոնը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Հովսեփյանը...