168 Hours Weekly Online  
Friday, September 3, 2010




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

"Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել"

Մարտ 25, 2008 | 17:49

Համեմատություն անցկացնելով 1996 թ. նախագահական ընտրությունների հետ` 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները ոչ մի դեպքում չպետք է կասկածի տակ դնել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգայի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը: Եթե 96-ին ակնհայտ էր, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, ապա այսօր խոսքը միայն երկրորդ փուլ լինել-չլինելու մասին էր,-նշեց նա: Բանախոսը նկատեց նաեւ, որ ի տարբերություն մարտի 1-ի դեպքերի, 1996-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իրավիճակը սրելու, ցուցարարներին զինելու, ոստիկաններին ոչնչացնելու կոչեր չէր անում: Շ.Քոչարյանը գտնում է, որ այս անգամ կարծես թե միտում կար, որպեսզի այդ բախումները տեղի ունենային: Մի՞թե հնարավոր չէր քազաքապետարանին տեղյակ պահել հանրահավաքի մասին, կամ ինչո՞ւ Դավիթ Շահնազարյանի կոչը` Մատենադարան գնալու մասին, հանկարծակի փոխվեց,-ավելացրեց նա: Նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած քվեները, ըստ Շ. Քոչարյանի, ապացուցում են, որ մարդիկ ձայն են տվել այն ընդիմադիր ուժին, որը ուժով կարող է վերցնել իշխանությունը: Այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանն այդքան ձայն ստացավ, նրա կարծիքով, վկայում է, որ որոշակի ժողովրդավարական պրոցեսներ են գնացել` հաշվի առնելով նաեւ այն, որ հենց առաջին նախագահն էր արատավոր համակարգի հիմնադիրը: Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվելու ռեսուրսներ չպետք է ունենար` նկատի ունենալով իր կառավարման ժամանակ երկրի եւ ժողովրդի վիճակը, սակայն կարողացավ այդ բողոքը դարձնել ատելություն եւ մարդկանց հանել համակարգի դեմ: Խոսելով ղարաբաղյան հիմախնդրի մասին` Շ.Քոչարյան նկատեց, որ արտաքին ուժերը երբեք չեն կարող իրավիճակ ստեղծել. ԱՄՆ եւ Արեւմուտքը մեկ խնդիր ունեն` կարգավորել Ղարաբաղի հարցը: Այն կարգավորելու երկու ձեւ կա. առաջինը փոխզիջումների գնալու եւ երկրորդը` թույլ կողմին ճնշելու ճանապարհն է: Ցանկացած ներքին պայքարում կա մի շեմ, որը չպետք է անցնել: Եվ մենք պետք է զգոն լինենք,- նշեց նա: