|
||||
. Եվրոպական պատուհան |
Ըստ Դմիտրի Մեդվեդեւի՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելն սպառնում Է Եվրոպային
ՌԴ-ի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծիք Է հայտնել, որ Վրաստանի եւ Ուկրաինայի շուրջ իրադրությունը, որոնք ծրագրում են մտնել ՆԱՏՕ, սպառնում Է եվրոպական անվտանգությանը:
Վրաստանի եւ Ուկրաինայի շուրջ իրադրությունը մեզ չի ուրախացնում: Մենք այն խիստ տհաճ ենք համարում եվրոպական անվտանգության գոյություն ունեցող կառուցվածքի համար,-ասել Է Մեդվեդեւը բրիտանական Ֆայնենշլ թայմս թերթին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ես ընդհանրապես կուզենայի ասել, որ որեւԷ պետության համար հաճելի չի լինի այն, որ նրա սահմաններին մոտենան ռազմական դաշինքի ներկայացուցիչներ, որին դու չես մասնակցում: Մանավանդ, այնքան Էլ բացատրելի չԷ այն, որ պետություններից մեկի, ինչպես, օրինակ, Ուկրաինայի, քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը կտրականապես դեմ Է ՆԱՏՕ-ին անդամագրվելուն, իսկ այդ պետության կառավարությունը այլ քաղաքականություն Է վարում: Նման իրավիճակներում առնվազն ընդունված Է հանրաքվեներ անցկացնել,-նշել Է Ռուսաստանի նորընտիր նախագահը: Նույն թեմայով "Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել" Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Եվրամիությունը կարող Է բոյկոտել Օլիմպիական խաղերը Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում Այլ լուրեր "Միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել ԼՂ խնդիրը" Քննարկվեցին "Պարզեցված հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է Համմարբերգը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը |
|