|
||||
. Եվրոպական պատուհան |
Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որը հայտնի Է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ Է կրել Էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել Է Ռոյթեր գործակալությունը:
Ընդսմին Գեւորգյանը նշել Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր հիմնական նպատակը լինելու Է պայքարը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի բռնակալության դեմ, որը, նրա խոսքով, ամերիկացիներին զրկում Է իրենց իրավունքներից: Ջեկ Գեւորգյանը Էվթանազիայի օրինականացման ակտիվ կողմնակից Է: 1990-ական թվականներից նա, իր իսկ խոստովանությամբ, օգնել Է կյանքից հեռանալու 130 հիվանդների: |
|