168 Hours Weekly Online  
Wednesday, March 17, 2010




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում

Մարտ 25, 2008 | 17:33

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակից, վերջին օրերին մի շարք հակահայկական քայլեր իրականացրեց: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ բախում, իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց ոչ հայանպաստ որոշում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որքան էլ ասվում Է, որ այս ամենն ունի ոչ պարտադիր նշանակություն, միեւնույն է, Ադրբեջանին հաջողվեց Ղարաբաղի հարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ: Իսկ դա նշանակում է խնդիրը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային կռիվ: ԱԺ պատգամավորը գտնում է, որ այդ տարբերակը Հայաստանի համար կարող է չափազանց վտանգավոր լինել, մասնավորապես, Հայաստանը կարող է ճանաչվել որպես ագրեսոր: Չեմ բացառում, որ արտաքին որոշ ուժեր նպաստել են նման ոչ հայանպաստ որոշման ընդունմանը: Կան երկրներ, որոնց ձեռնտու է, որ Հայաստանում լինի թույլ, կառավարելի իշխանություն եւ արտաքին մարտահրավերների համար խոցելի,-ասաց ԱԺ պատգամավորը:
Վ. Դալլաքյանը, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ դրական է գնահատում ՀՀ վարչապետի երկու կարեւոր քաղաքական հայտարարությունները` այն, որ Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցողները մեր քույրերն ու եղբայրներն են, երկրորդ` կոալիցիայի ձեւաորման առաջարկը: Մարտի 1-ի իրադարձություններից հետո տուժել է մեր ժողովուրդը, հայրենիքը, միջազգային վարկը, ընդդիմությունը, իշխանությունը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կա 2 ելք` բռնապետական կամ քաղաքական ճանապարհով լուծումներ,-ավելացրեց ԱԺ պատգամավորը: Վ. Դալլաքյանի կարծիքով, առաջին տարբերակը որեւէ լավ արդյունքի չի հանգեցնի, այն շատ վտանգավոր է երկրի եւ ներկայի, եւ ապագայի համար: Ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար Վ. Դալլաքյանը ԱԺ-ում հանդես է եկել առաջարկություններով: Նա առաջարկում է նաեւ ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը` ընդդիմադիր, իշխանական: Պետք է ընդունել օրենք Հայաստանում հասարակական պալատ ստեղծելու մասին, Ռուսաստանի օրինակով, որտեղ ներկայացված կլինի պետության մտավոր սերուցքը, որը որոշակի ծրագրեր կիրականացնի մեր երկրում առկա հիմնախնդիրների հետ կապված,-ասաց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ` անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Առաջարկում եմ նաեւ Ս. Սարգսյանին` ստեղծել առաջին եւ երկրրորդ նախագահի ինստիտուտ, եւ օգտագործել նրանց փորձը երկրի զարգացման գործում,-նշեց Վ. Դալլաքյանը:
Աժ պատգամավորի առաջարկությունները քաղաքական տարբեր ուժեր ընդահանուր առմամբ քննարկելի են համարում: