Ազգային ժողովի 2008թ. մարտի 4-ի արտահերթ նիստում, ապա մարտի 7-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տված մամուլի ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության, ինչպես նաեւ մարտի 10-ին Հատուկ քննչական ծառայությունում վկայություն տալու նպատակով հրավիրված ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հարցաքննության, այդ թեմայով քննչական խմբի ներկայացուցիչների` մարտի 12-ի ասուլիսում հնչեցրած եւ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած ապատեղեկատվության կապակցությամբ այսօր Ժառանգություն խմբակցությունը նամակ է հղել Գլխավոր դատախազին` նրան առաջադրելով 7 հարց:
Նամակին կցվել է DVD սկավառակ` մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին եւ ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում մարդկային հոծ բազմության մեջ ոստիկական մեքենայի մխրճվելը պատկերող 3 տարբեր տեսաերիզներ` ներառյալ տուժած ՀՀ քաղաքացուն շտապօգնության մեքենայով տեղափոխելը պատկերող չմոնտաժված դրվագը եւ ականատեսի տեսագրված վկայությունը:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` իբրեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության անդամ, այս օրերին գտնվում է Փարիզում` մասնակցելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբի նիստին, որը, ի թիվս այլ խնդիրների, քննարկելու է Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը: Նրա բացակայության օրերին խմբակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի քաղաքական լիազորմամբ հանդես կգա Անահիտ Բախշյանը:
Ժառանգություն կուսակցություն
18 մարտի 2008թ., Երեւան
Նույն թեմայով
"Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել"
| Մարտ 25, 2008 | 17:49
Ըստ Դմիտրի Մեդվեդեւի՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելն սպառնում Է Եվրոպային
| Մարտ 25, 2008 | 17:43
Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի
| Մարտ 25, 2008 | 17:42
Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց
| Մարտ 25, 2008 | 17:38
Եվրամիությունը կարող Է բոյկոտել Օլիմպիական խաղերը
| Մարտ 25, 2008 | 17:36
Այլ լուրեր
Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում
| Մարտ 25, 2008 | 17:33
"Միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել ԼՂ խնդիրը"
| Մարտ 18, 2008 | 19:23
Քննարկվեցին "Պարզեցված հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները
| Մարտ 18, 2008 | 19:18
Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է
| Մարտ 18, 2008 | 19:12
Համմարբերգը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը
| Մարտ 18, 2008 | 19:02