|
||||
. Եվրոպական պատուհան |
Քննարկվեցին "Պարզեցված հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության պալատում այսօր ՀՀ Ազգային ժողովի, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հարկային պետական ծառայության, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին Պարզեցված հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Քննարկման նպատակն էր` բարձրաձայնել օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրները եւ ներկայացնել առաջարկներ օրենքում որոշ այլ փոփոխությունների կատարման վերաբերյալ: Հիշեցնենք, որ առաջարկներ ներկայացնելու հանձնարարականը տրվել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից` նույն թեմայով ՀՀ կառավարությունում իրականացված քննարկման ժամանակ: ՀՀ իշխանություններին հետարքրում է գործարար ոլորտի զարգացման լծակների ստեղծումը, ուստի քննարկումների արդյունքում պետք է առաջարկենք հարկային վարչարարության բարելավման եւ օրենսդրական կատարելագործման ուղիներ,-հանդիպման սկզբում նշեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Քննարկման մասնակից փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կողմ հանդես եկան օրենքում կատարված փոփոխություններին, իսկ որպես խնդիր ներկայացվեցին մի շարք հարցեր: Մասնավոր հատվածի մոտ հատկապես դժգոհությունների տեղիք է տվել արտադրողների` պարզեցված հարկի դաշտից դուրս մնալը: Նշենք, որ օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու արդյունքում ավելացված արժեքով հարկի դաշտ են անցել շուրջ 9 հազար մանր արտադրողներ: Պարզեցված հարկի դաշտում կարող են շարունակել իրենց գործունեությունը միայն գյուղմթերք արտադրող ընկերությունները, այն դեպքում, եթե նրանք իրենց արտադրությունը կազմակերպում են գյուղում: Այս հանգամանքը եւս իր հերթին դժգոհություններ է առաջացնում. օրինակ` կաթ արտադրող խոշոր ընկերությունը, որը գրանցված է գյուղում, գործում է արտոնյալ հարկային պայմաններում, իսկ քաղաքում կաթի արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկությունն արդեն պետք է գործի սովորական հարկման դաշտում: Ըստ գործարարներից մեկի` վերջինիս գործունեության ծավալները բավարար չեն եւ եկամուտ ապահովելու, եւ հաշվապահական հաշվառում իրականացնելու, եւ հարկերը մուծելու համար, իսկ ԱԱՀ դաշտում նրանք պետք է վճարեն ավելի մեծ հարկեր, քան պարզեցված հարկի դաշտում էին վճարում` իրենց շրջանառության 5 տոկոսի չափով: Ըստ գործարարների` փոքր արտադրողները ԱԱՀ դաշտում գործելու պարագայում նաեւ իրենց ձեռք բերած հումքի համար փաստաթղթեր ապահովելու խնդիրներ են ունենում: Նրանք հումքը հաճախ գնում են խանութից, իսկ խանութի տված կտրոնը փաստաթղթի ուժ չի ունենում: Գործունեությունը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքում էլ հարկային տույժեր են նշանակվում: Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից որպես առաջարկ ներկայացվեց պարզեցված հարկի դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների շարքում նաեւ, մասնավորապես, տուրիզմի եւ ծրագրավորման ոլորտում գործող, ինչպես նաեւ համակարգչային ծառայություն մատուցող սուբյեկտների ներառումը: Նշենք, որ փոփոխությունների արդյունքում այս դաշտում շարունակում են գործել միայն մանրածախ առեւտրով զբաղվող այն սուբյեկտները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 50 մլն դրամը, ինչպես նաեւ մի քանի ծառայություններ մատուցող տնտեսվարողներ: Առաջարկվեց նաեւ պարզեցված հարկի ոլորտից դուրս չթողնել փոքր արտադրողներին, կամ նրանց համար հարկեր սահմանել աստիճանաբար, որպեսզի նրանք ժամանակի ընթացքում հասցնեն հարմարվել փոփոխություններին: Վերջին դիրքորոշմանն ի պատասխան` Ա. Ալավերդյանը նշեց, որ դրա համար նախ պետք է հստակեցնել` որո՞նք են փոքր եւ միջին արտադրողները: Նա տեսակետ հայտնեց, որ դա չպետք է որոշվի միայն կազմակերպության աշխատակիցների թվով, ինչպես սահմանված է ներկա օրենքով: Նշենք, որ գործող օրենքով փոքր արտադրող են համարվում մինչեւ 50 աշխատակից ունեցող արտադրողները: ՀՊԾ-ի պետի տեղակալը նշեց, որ այդպիսով արտադրողների 90 տոկոսը համարվում է փոքր, ուստի նրանց` պարզեցված հարկի դաշտում գործելուն դեմ արտահայտվեց: Ա. Ալավերդյանը նշեց նաեւ, որ գուցե անհրաժեշտ է առանձնացնել` որ արտադրողների համար է առավել անհրաժեշտ արտոնություններ սահմանելը: Ըստ նրա` դրանց շարքում չեն կարող ներառվել էներգիայի եւ քիմիական արտադրությամբ, հանքարդյունաբերությամբ զբաղվողները եւ այլն: Նրա խոսքերով` այսօր պարզեցված հարկից ԱԱՀ դաշտ անցնողները խնդիրներ են ունենում նաեւ հաշվապահական ձեւակերպումների առումով, կա նաեւ իրազեկության պակաս: Մեզ մտահոգում է ընդհանրապես մեր ողջ հարկային դաշտի բարելավումը,-ասաց նա` ավելացնելով, որ այս հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են: ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ընդունված օրենքը լավն է, սակայն դրա ոչ ճիշտ կիրառման պարագայում են խնդիրներ առաջանում: Դրա արդյունքում մանրը չի օգտվում, իսկ խոշորը գրպանում է, ուստի պետք է ձգտենք նրան, որ օրենքից օգտվի նաեւ փոքր բիզնեսը,-նշեց նա: Քննարկման արդյունքում բարձրաձայնված հարցերը գրանցվեցին, պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց համար լուծման ուղիներ մշակել` հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկները: Նույն թեմայով "Նախագահական ընտրությունների արդյունքները չպետք է կասկածի տակ դնել" Ըստ Դմիտրի Մեդվեդեւի՝ ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելն սպառնում Է Եվրոպային Ջեկ Գեւորգյանն իր թեկնածությունը կառաջադրի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Եվրամիությունը կարող Է բոյկոտել Օլիմպիական խաղերը Այլ լուրեր Վիկտոր Դալլաքյանն ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լուծումներ է առաջարկում "Միայն մեկ փաստաթուղթ կարող է լուծել ԼՂ խնդիրը" Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է Համմարբերգը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը |
|