168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Բեռլուսկոնին Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն Է

Մարտ 18, 2008 | 19:12

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկրի ամենահարուստ քաղաքական ղեկավարն Է, ինչը հաստատում են 2006 թվականի համար խորհրդարանականների եկամուտների հայտարարագրերը, որոնք այսօր ներկայացվել են Իտալիայի ազգային խորհրդարանում: Այսպես, Բեռլուսկոնին հայտարարագրել Է, որ 2006 թվականին իր հարկված եկամուտները կազմում են 139 մլն 245570 եվրո: Այս թիվն զգալիորեն գերազանցում Է 2005 թվականին նրա կողմից հայտարարված եկամուտները. այն ժամանակ հայտարարագրվել Է ընդամենը 28 մլն 33 հազար 122 եվրո: Իտալիայի հարուստների վարկանիշում երկրորդ տեղում, Բեռլուսկոնիից մեծ տարբերությամբ, աջ շարժման առաջնորդ եւ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու Դանիելա Սանտանկեն Է, որի եկամուտները հասնում են 237665 եվրոյի: Նրան հաջորդում Է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ եւ վարչապետի մյուս թեկնածու Ֆաուստո Բերտինոտին: Նրա եկամուտները 2006 թվականին կազմել են 233 195 եվրո: Պաշտոնաթող եղած Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին այդ վարկանիշում զբաղեցնում Է հինգերորդ հորիզոնականը: Նա 217221 եվրո եկամուտ Է հայտարարագրել: Իտալիայի քաղաքական առաջնորդներից ամենաաղքատը Կոմունիստական վերափոխման կուսակցության ղեկավար Ֆրանկո Ջորդանոն Է, որի հարկված եկամուտները 2006 թվականին կազմել են 124802 եվրո:

Նույն թեմայով

Գործերը լավ չեն | Փետրվար 4, 2012 | 15:44

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին | Փետրվար 4, 2012 | 15:44

Նախնական թվերը | Փետրվար 4, 2012 | 15:43

Շաբոյանի հիմնավորումը | Փետրվար 4, 2012 | 15:42

Անանձնական | Փետրվար 4, 2012 | 15:42


Այլ լուրեր

Պատճառ չկա | Փետրվար 4, 2012 | 15:43

Ցուրտ է լինելու | Փետրվար 4, 2012 | 15:18

Ոչ նախաճաշում է, ոչ էլ մեքենա է վարում | Փետրվար 4, 2012 | 15:17

Սանձարձակ են դարձել | Փետրվար 4, 2012 | 15:17

Մհերյանի սպանության պատճառը, հնարավոր է, նրա «ֆլեշկա»-ում առկա ինֆորմացիան է | Փետրվար 4, 2012 | 15:16