168 Hours Weekly Online  
Tuesday, February 7, 2012




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Քանի դեռ Ադրբեջանում նավթ կա, Ալիեւների դիրքերն այդ երկրում շատ ամուր են լինելու

Մարտ 18, 2008 | 18:54


Ադրբեջանում աշնանը ոչ թե նախագահական ընտրություններ են լինելու, այլ ընդամենն Իլհամ Ալիեւ անունով մարդու նշանակում: ԱՊՀ տարածքում այսօր որեւէ նախագահ չունի այնքան ամուր հիմքեր, որքան Իլհամ Ալիեւը,- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Հետեւաբար, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանի եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ նույնն է մնալու, եւ պետք չէ որեւէ փոփոխություն ակնկալել:
Քաղաքագետը վստահեցնում է, որ Ադրբեջանում չկա լուրջ ընդդիմություն, ավելին` չկան նաեւ անլուրջ ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են միավորվել եւ պայքարել նախագահի պաշտոնի համար: Այս մասին անգամ որեւէ ակնարկ չկա: Հետեւաբար` այդ ընտրություններում պայքարն ընթանալու է միայն երկրորդ տեղի համար: Թեկուզ այդ երկրորդ տեղը գրաված թեկնածուն հավաքելու է ընդամենը երեք կամ չորս տոկոս ձայն, այնուհանդերձ, այդ քայլին նա գնալու է զուտ պաշտոն ստանալու ակնկալիքով,-համոզված է Լ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը վստահ է, որ Իլհամ Ալիեւի պաշտոնավարությունից հետո նախագահ է առաջադրվելու նրա կինը, այնուհետեւ որդին` Հեյդար Ալիեւ կրտսերը: Քանի դեռ Ադրբեջանում նավթ կա, ապա, ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի, Ալիեւ գերդաստանի դիրքերն այդ երկրում շատ ամուր են լինելու:

Նույն թեմայով

Գործերը լավ չեն | Փետրվար 4, 2012 | 15:44

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին | Փետրվար 4, 2012 | 15:44

Պատճառ չկա | Փետրվար 4, 2012 | 15:43

Նախնական թվերը | Փետրվար 4, 2012 | 15:43

Շաբոյանի հիմնավորումը | Փետրվար 4, 2012 | 15:42


Այլ լուրեր

Անանձնական | Փետրվար 4, 2012 | 15:42

Ցուրտ է լինելու | Փետրվար 4, 2012 | 15:18

Ոչ նախաճաշում է, ոչ էլ մեքենա է վարում | Փետրվար 4, 2012 | 15:17

Սանձարձակ են դարձել | Փետրվար 4, 2012 | 15:17

Մհերյանի սպանության պատճառը, հնարավոր է, նրա «ֆլեշկա»-ում առկա ինֆորմացիան է | Փետրվար 4, 2012 | 15:16