168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Մարտ 18, 2008 | 18:48

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող Վալենսիա հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ինքը զենք-զինամթերք է թողնում:
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության` մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 հրթիռանետ, որսորդական փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, Չերյոմուխա տիպի արցունքաբեր 2 սարք, ցիլինդրիկ պայթափաթեթ, լուսազդանշանային 2 հրթիռանետ: Ինչպես նաեւ հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 5 նռնակ, ՌԴԳ-5 եւ ՌԳ-42 տիպի 3 նռնակ, 24 ինքնաշեն նռնակ, 9 նռնակի պայթուցիչ, 3 հրապատիչ-ճայթիչ, ինքնաձիգի 22 պահունակ, հակատանկային 2 ական, 1 ծխաբեր աղյուս, 12,7 տրմաչափի գնդացրի 10 փամփուշտ, 1 ինքնաշեն փամփուշտ-հրթիռ, 16 տրամաչափի որսորդական հրացանի 3 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2.248 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի Կարաբին տիպի հրացանի 399 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 603 փամփուշտ եւ 2 լապտերիկ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 1940 թ-ին ծնված Սմբատ Մ.-ն եւ կամավոր հանձնել ՌԵՍԿ տիպի գերմանական արտադրության ատրճանակ, Ֆ-1 տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի եւ 5,45 մմ տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրն անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿՄ տիպի ինքնաձիգ` կարճեցված փողով ու խզակոթով, 16 տրամաչափի ժանգոտված երկփողանի հրացան եւ ինքնաշեն ինքնաձիգի պահունակ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի միջնակարգ դպրոցին հարող հատվածում գտնվող խողովակի մեջ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿՍ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 1 պահունակ եւ 5,45 մմ տրամաչափի 26 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրն անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Խոր Վիրապ գյուղի ավտոճանապարհին գտնվող մետաղյա տնակի մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԱԿ-74 տիպի ինքնաձիգ, Ֆ-1 տիպի նռնակ՝ պայթուցիչով եւ 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Մարտի 17-ին ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել 1958 թ-ին ծնված Սեյրան Հ.-ն եւ կամավոր հանձնել Ֆ-1 տիպի նռնակ՝ պայթուցիչով ու հայտնել, որ այն պատկանել է իր ծանոթ, ներկայումս` հանգուցյալ, 1975 թ-ին ծնված Մհեր Սաֆարյանին, որը 1992-1993 թթ ծառայել է սահմանամերձ գոտիներում:
Նույն օրը ոստիկանության Վայքի բաժին է ներկայացել 1953 թ-ին ծնված Մելսիդա Հ.-ն եւ կամավոր հանձնել ՌԳԴ-5 տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 եւ 7,62 մմ տրամաչափի Կարաբին տիպի հրացանի 9 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքն ինքը հայտնաբերել է նույն օրը իրենց ավտոտնակում: Մելսիդա Հ.-ն հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն` Խորեն Թեւանյանին, որն էլ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ` ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Կատարվում է հետաքննություն:

Նույն թեմայով

Գործերը լավ չեն | Փետրվար 4, 2012 | 15:44

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին | Փետրվար 4, 2012 | 15:44

Պատճառ չկա | Փետրվար 4, 2012 | 15:43

Նախնական թվերը | Փետրվար 4, 2012 | 15:43

Շաբոյանի հիմնավորումը | Փետրվար 4, 2012 | 15:42


Այլ լուրեր

Անանձնական | Փետրվար 4, 2012 | 15:42

Ցուրտ է լինելու | Փետրվար 4, 2012 | 15:18

Ոչ նախաճաշում է, ոչ էլ մեքենա է վարում | Փետրվար 4, 2012 | 15:17

Սանձարձակ են դարձել | Փետրվար 4, 2012 | 15:17

Մհերյանի սպանության պատճառը, հնարավոր է, նրա «ֆլեշկա»-ում առկա ինֆորմացիան է | Փետրվար 4, 2012 | 15:16