|
||||
. Եվրոպական պատուհան |
Առաջընթա՞ց էին ՀՀ նախագահի ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը` խորհրդարանականներին ներկայացնելով ՀՀ նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությունը: Ընտրական հանձնաժողովների կամ ընտրական գործընթացներում ընդգրկված տարբեր սուբյեկտների կողմից առանձին ընտրական պրոցեսների խախատումը, ըստ նրա, չի կարող դիտարկվել որպես բավարար հիմք` ընտրությունների արդյունքների փոփոխման համար: ԿԸՀ նախագահը նշեց, որ հանրապետությունում բացված 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններից 1506-ը կամ 78,3 տոկոսը ստորագրել են ՏԸՀ-ների բոլոր 8 անդամները, 96 տոկոսը` 7 անդամներ եւ ընդամնենը 8 արձանագրություն է, որ ստոագրել են հանձնաժողովների 5 անդամներ: Սա ապացուցում է, որ ՏԸՀ-ների ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամները նույնպես ստորագրել են այդ արձանագրությունները: ԿԸՀ նախագահը մանրամասն ներկայացրեց նաեւ ընտրությունների նախապատրաստման, դիմում-բողոքների քննարկման, քվեարկության կազմակերպման եւ ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացքն ու արդյունքները: Պատասխանելով պատգամավորների հարցերին` Գ. Ազարյանը նշեց, որ առաջին փոփոխությունը, որ կուզենար տեսնել ՀՀ ընտրական օրենսգրքում` ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի փոփոխությունն է: Կարծում եմ` մենք լավագույն տարբերակը չենք ընտրել` այսպիսի խառը կազմով ընտրական հանձնաժողովներ ձեւավորելով: Հանձնաժողվի որոշ անդամներ վերածվում են կուսակցությունների վստահված անձանց, եւ ամբողջ աշխատանքը կատարում է 3-4 անդամ,-նշեց ԿԸՀ նախագահը` որպես մյուս կարեւոր փոփոխություն նշելով քվեարկության եւ արդյունքների ամփոփման կարգերի հնարավորինս պարզեցումը: |
|