168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպանը Չարլզ Լոնսդեյլն է

Մարտ 18, 2008 | 17:58

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի` հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ ինչպես երկկողմ կապերի զարգացմամբ, այնպես էլ` մեր երկրի եվրաինտեգրացման գործընթացի շրջանակում համագործակցության ծավալմամբ:
Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ծրագրային օժանդակությունը կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդգծել է Բրիտանական խորհրդի ակտիվ գործունեությունը:
Խոսելով տնտեսական գործակցության մասին` երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանում թեեւ բրիտանական ներդրումներ կան, սակայն չօգտագործված հնարավորությունները դեռեւս շատ ավելին են եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է տնտեսական գործակցության խթանման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Նույն թեմայով

Գործերը լավ չեն | Փետրվար 4, 2012 | 15:44

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին | Փետրվար 4, 2012 | 15:44

Պատճառ չկա | Փետրվար 4, 2012 | 15:43

Նախնական թվերը | Փետրվար 4, 2012 | 15:43

Շաբոյանի հիմնավորումը | Փետրվար 4, 2012 | 15:42


Այլ լուրեր

Անանձնական | Փետրվար 4, 2012 | 15:42

Ցուրտ է լինելու | Փետրվար 4, 2012 | 15:18

Ոչ նախաճաշում է, ոչ էլ մեքենա է վարում | Փետրվար 4, 2012 | 15:17

Սանձարձակ են դարձել | Փետրվար 4, 2012 | 15:17

Մհերյանի սպանության պատճառը, հնարավոր է, նրա «ֆլեշկա»-ում առկա ինֆորմացիան է | Փետրվար 4, 2012 | 15:16