|
||||
. Եվրոպական պատուհան |
Փաստաթղթի տեքստը հավասարակշռված չէր
Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Վասիլի Իստրատովն այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին դեմ քվեարկելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների որոշումը կապված Է այդ փաստաթղթի տեքստի հավասարակշռված չլինելու հետ: Մինսկի խմբի երեք համանախագահները որոշում ընդունեցին դեմ արտահայտվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւին: Համապատասխան հայտարարության մեջ նրանք նման քայլի պատճառները բացատրեցին նրանով, որ տեքստը հավասարակշռված չԷր, եւ դրանում բացակայում Էին որոշակի պահեր,-ասել Է Իստրատովը:
Դեսպանը նշել Է, որ ադրբեջանական կողմին քանիցս առաջարկվել Է լրացնել փաստաթուղթը, սակայն բանաձեւի ձեւաչափը չբացվեց լրացումների համար: Պատասխանելով համանախագահների կազմի փոփոխման հնարավորությանը վերաբերող հարցին՝ Իստրատովն ասել Է, որ առայժմ նման անհրաժեշտություն չի տեսնում: Ներկայիս համանախագահները հավաստել են այդ ուղղությամբ գործունեությունը շարունակելու իրենց ցանկությունը,-հավելել Է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը: |
|