168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Ստորագրել են իրանական գազի արտահանման պայմանագիր

Մարտ 18, 2008 | 17:53

Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը երկուշաբթի օրը Շվեյցարիայի գEGLգ Էներգետիկական խմբի հետ համաձայնագիր Է կնքել Եվրոպա իրանական գազի արտահանման շուրջ: Այդ մասին հաղորդել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մանուչեհր Մոթաքին: Այսօր մենք ներկա Էինք երկու երկրների ընկերությունների միջեւ գազի կարեւոր համաձայնագրի ստորագրմանը,- հաղորդել Է Մոթաքին Շվեյցարիայի Համադաշնության արտգործնախարարության ղեկավար Միշլին Կալմի Ռեյի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում, որն այցով գտնվում Է Թեհրանում:
Իր հերթին Կալմի Ռեյը հայտարարել Է, որ Իրան իր այցի գլխավոր նպատակն Է Էներգետիկական ոլորտում երկկողմ համագործակցության քննարկումը եւ պայմանագրի ստորագրումը: Շվեյցարիան գտնվում Է Եվրոպայի կենտրոնում, նրան անհրաժեշտ են Էներգապաշարներ: Մենք Էներգիայի մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման կարիք ունենք,- նշել Է տիկին նախարարը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստի-ն: Նրա խոսքով, Իրանի հետ գազի ոլորտի համաձայնագիրը չի հակասում միջազգային նորմաներին:
Կողմերն առայժմ չեն մեկնաբանում կնքված պայմանագրի մանրամասները: Ըստ իրանական մամուլի տվյալների՝ Հարավային Փարս հանքավայրից իրանական գազի մատակարարումների շուրջ Իրանի եւ Շվեյցարիայի միջեւ նախնական համաձայնությունը ձեռք Է բերվել 2007 թվականի սեպտեմբերին: Համաձայնագրին համապատասխան, Իսլամական Հանրապետությունը տարեկան Եվրոպային կմատակարարի 5,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Մատակարարումները կիրականացվեն այն խողովակաշարով, որը կանցնի Ադրիատիկ ծովի հատակով: Գազատարի շինարարությունն, ինչպես սպասվում Է, կավարտվի 2010 թվականին: Գազը Շվեյցարիային կմատակարարվի Իտալիայի տարածքով:

Նույն թեմայով

Գործերը լավ չեն | Փետրվար 4, 2012 | 15:44

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին | Փետրվար 4, 2012 | 15:44

Նախնական թվերը | Փետրվար 4, 2012 | 15:43

Շաբոյանի հիմնավորումը | Փետրվար 4, 2012 | 15:42

Անանձնական | Փետրվար 4, 2012 | 15:42


Այլ լուրեր

Պատճառ չկա | Փետրվար 4, 2012 | 15:43

Ցուրտ է լինելու | Փետրվար 4, 2012 | 15:18

Ոչ նախաճաշում է, ոչ էլ մեքենա է վարում | Փետրվար 4, 2012 | 15:17

Սանձարձակ են դարձել | Փետրվար 4, 2012 | 15:17

Մհերյանի սպանության պատճառը, հնարավոր է, նրա «ֆլեշկա»-ում առկա ինֆորմացիան է | Փետրվար 4, 2012 | 15:16