|
||||
. Եվրոպական պատուհան |
ԼՂՀ-ում hունվար-փետրվարին ծնվել է շուրջ 370 երեխա
ԼՂՀ-ում հունվար-փետրվարին ծնվել է շուրջ 370 երեխա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31 տոկոսով: Ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության` ծնվածների 37.6 տոկոսը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտում, 16.8 տոկոսը` Մարտունու շրջանում:
Աճել է նաեւ մահացության ցուցանիշը. հունվար-փետրվարին ԼՂՀ-ում մահացել է 284 մարդ, որը 28.5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս տարվա նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ից մեկնել է 47 մարդ, պաշտոնապես հաշվառված եկողների թիվը` 179 է (առանց ներքին միգրացիայի): Հունվար-փետրվարին գրանցվել է 1414 ամուսնություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97-ի դիմաց: Երկու ամսվա ընթացքում արձանագրվել է 21 ամուսնալուծություն` նախկին 14-ի դիմաց: |
|