|
||||
. Եվրոպական պատուհան |
Հունվար-փետրվարին` ծննդյան ակտի 6481, մահվան` 5321 գրանցում
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների կողմից հունվար-փետրվարին կատարվել է ծննդյան ակտի 6481 գրանցում, մահվան ակտի 5321, ամուսնության` 2886, ամուսնալուծության ակտի 503 գրանցում: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, ՔԿԱԳ-ի տարածքային բաժինների կողմից նշված ժամանակահատվածում կատարվել է հայրության որոշման ակտի 2359 եւ որդեգրման ակտի 19 գրանցում:
Նշենք որ 2007 թվականին ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է ծննդյան ակտի 40 հազ.844, մահվան ակտի 26 հազ.827, ամուսնության ակտի 18 հազ.144, ամուսնալուծության ակտի 3083, հայրության որոշման ակտի 13 հազ.158 եւ որդեգրման ակտի 187 գրանցում: |
|