«Ուրանի հանքում աշխատում են գիշերները»,- ասում են Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչները
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 21, 2012
Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ պապը: Վերջինս գյուղ տեղափոխվել է 1958թ.` Վերին Լեռնաձորից: Ըստ նրա` հենց այդ ժամանակ էլ վերին լեռնաձորցիները հաստատվել են մերօրյա Լեռնաձորում: Ռազմիկ պապը վերհիշեց նաեւ 1970-ական... [շարունակ.]
Գեղանուշցիները՝ նոր աղետի առջեւ
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 19, 2012
Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, բայցեւայնպես, 2008թ. ապրիլի 25-ից մեծ «շուքով», պաշտոնական արարողակարգով շահագործման հանձնվեց վերոնշյալ ընկերության...
Ինչպե՞ս է վարչապետը «թռնում» Քաջարանի հարցից
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 17, 2012
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: «ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, թե տեղական որոշ չինովնիկներ, ինչպես նաեւ կառավարության ոլորտի պատասխանատու անդամները իրականությանը...
«Տրակտորները գցում են, որ հանեն գյուղացիներին»,- ասում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետը
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Դեկտեմբեր 8, 2011
Նախիջեւանի սահմանից մոտ 4կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները, մեղմ ասած` կանգնել են գոյատեւման փաստի առաջ: Մի կողմից` նրանք փորձում են վերականգնել 17-րդ դարում կառուցված գյուղի Սբ. Հակոբ եկեղեցին, որն ավերվել էր երկրաշարժի հետեւանքով, մյուս կողմից` ՀՀ կառավարությունը այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ` 181,7 հա գյուղի տարածքից 27 հա-ն հանձնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ)` վերջինիս «հանքային» ախորժակը փոքր-ինչ հագեցնելու համար: Իսկ նշյալ գործընթացը կատարվեց բավական «քաղաքակիրթ» ձեւով` բացառիկ գերակա...
Մարզպետը հողեր է զավթում
Դեկտեմբեր 1, 2011
Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցված «Տաթեւի թեւեր»` աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ եղած հսկայական հողատարածքներ, «սուսուփուս», սակայն, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի իմացությամբ` յուրացրել էր: Ս. Խաչատրյանը դա արել էր` գիտակցելով, որ ճոպանուղու շնորհիվ այդտեղ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, որտեղ, ըստ ծրագրի հեղինակների` մինչեւ 2012թ. ճոպանուղու երկու կայարաններում սրճարաններ, ռեստորաններ,...
Գերության մեջ հայտնված ընտանիքն օգնության կարիք ունի
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Սեպտեմբեր 8, 2011
ԼՂՀ Մարտակերտի շրջան տանող Նոր Մարաղա գյուղի ճանապարհին ուղեկիցներիցս մեկը հանկարծ հիշեց հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ գերեվարված մի ընտանիքի պատմություն, որի մասին գրել էր ամերիկյան թերթերի համար: Նրա ստացած վերջին տեղեկությունն այն էր, որ 1,5 տարի գերության մեջ մնացած Լոլային ադրբեջանցիները վերադարձրել են: «Լոլան հիմա մեծ աղջիկ է՝ հավանաբար, 19-20 տարեկան: Իսկ ինչո՞ւ չգտնել»,- հուզված ասաց զրուցակիցս՝ գյուղացի թզավաճառ կնոջը հարցուփորձ անելով: Պարզվեց՝ գերության մեջ մնացած ընտանիքն ապրում է Շուշիում, իսկ ընտանիքի մոր հայրը՝ Նոր Մարաղայում,...
Archive
|
Այցելելու է Թուրքիա
Դեկտեմբեր 15, 2011
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դեկտեմբերի 16-ին այցելելու է Թուրքիա: Թուրքական «Aksam» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ գործակալության` այցի օրակարգում է լինելու Իրաքում տեղի ունեցող գործընթացները, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Արաբական...
Գյուղացիներին խաբել են
Հուլիս 16, 2011
Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի, մասնավորապես` Սիսիանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կանգնել են փաստի առաջ: Մինչ օրս վերջիններս այդպես էլ չեն ստացել ոչ գարնանացանի համար տրվող սերմացուն, ոչ էլ այն գումարը, որ վճարել էին սերմացուն ձեռք բերելու համար: Եվ, չնայած այն հանգամանքին, որ գարնանացանը վաղուց ավարտվել է, եւ եկել է բերքատվության ժամանակը, գյուղի բնակիչները սպասում են սերմացուի համար վճարած գումարները ստանալուն: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչությունից, որտեղ, սակայն, այդպես...
Սպանդ Լոռու մարզում
Մայիս 26, 2011
Մայիսի 25-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզում գայլերը մտել են մարզի Ջրաշեն համայնք եւ գյուղացիների գոմերում հոշոտել ոչխարներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գայլերը հոշոտել են 100-ից ավելի գառների: Գյուղացիների պնդմամբ, իրենց վնասը կազմում է շուրջ 5-6 մլն դրամ: Նրանք նաեւ բողոքել են, թե իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գայլերի նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ: ...
Հայտնաբերել են
Ապրիլ 14, 2011
Երեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Հայտնաբերվել է ԱԿՍ ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի հրազեն` մասնատված վիճակում, «Իժ-54» մոդելի երկփողանի որսորդական հրացան, «Իժ-17»...
Դպրոցի հաշվապահը գումարներ է յուրացրել
Մարտ 31, 2011
Վերջերս ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների` սոցվճարների մասով առաջացած պարտքերը: Կուտակած պարտքերի պատճառները ճշտելու նպատակով` վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ պարտադիր սոցվճարի մասով պարտքը դպրոցում առաջացել է կրթօջախի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլյա Ներսիսյանի հանցավոր արարքի հետեւանքով: Վերջինս, 2009թ. փետրվարից մինչեւ 2010թ. սեպտեմբերը Կաթնաղբյուրի...
|