2012-ի ամենացանկալի կանայք
Փետրվար 2, 2012
AskMen.com տղամարդկանց ինտերնետ-պորտալը հրապարակել է ամենացանկալի կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցանկը, որտեղ ընդգրկվել են 99 հայտնի կանայք, ըստ tert.am-ի` կազմվել է ռեսուրսի այցելուների հարցումների համաձայն, որոնց մասնակցել է մոտ 1 մլն տղամարդ: Առաջին հորիզոնականում կոլումբիացի դերասանուհի, 39-ամյա Սոֆիա Վերգարան է, ով նախորդ տարի զբաղեցրել էր համանման աղյուսակի երրորդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է 19-ամյա մոդել եւ դերասանուհի Քեյթ Ափթոնը: Իսկ երրորդում` «Վիշապի դաջվածքով աղջիկը» ամերիկյան ֆիլմի դերասանուհի Ռունի Մարան: Այնուհետեւ ցանկում... [շարունակ.]
Շու-բիզնեսի ներկայացուցիչները` տարօրինակ վիճակներում
Դեկտեմբեր 24, 2011
Դեկտեմբերի 21-ին «Թերլեմեզյան» ցուցասրահում տեղի է ունեցել Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարի բաժնի հինգերորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանի` Tigs-ի ծաղրանկարների ցուցահանդեսը: Նա ներկայացրել էր հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` ծաղրանկարների տեսքով: Սա Տ. Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր: «Նոր տարվա նախաշեմին ուզում էի ուրախ նկարներ ներկայացնել: Կարծում եմ` ծաղրանկարը չարժեր խառնել որեւէ այլ թեմայի հետ»,- ասել է Տիգրանը: Ծաղրանկար նա առաջին անգամ նկարել է երեք տարի առաջ, հերոսը լուսանկարիչ Դամիանն...
Հայ և արտասահմանցի «աստղերի» նորածինները
Դեկտեմբեր 22, 2011
Bravo.am-ը ներկայացրել է այն զույգերին, որոնց ընտանիքները համալրվել են հենց 2011-ին: «Փետրվարի 13-ի առավոտյան ժամը 9:30-9:40-ն ընկած ժամանակահատվածում ծնվեց: Տյառնընդառաջ օրով ինձ ու ամուսնուս հրաշալի նվեր էր»,- ասել էր Քնարիկ Զաքարյանը: «Չորս տարբերակ» խմբի երգչուհին ամուսնուն` Կարենին, որդի է պարգեւել: Նրա համար «առաջին պլանում Տիգրանն է»: Հ.Տ. Հայկոն հայր դարձավ 25 տարեկանում: Ջեսիկա Հ.Տ. Հայկոյի Մարգարյանը ծնվել է ապրիլի 21-ին: Հայկոն դստերը Ջեսիկ է ասում, նմանեցնում է կնոջը, վերջերս էլ նկարահանել է իր տեսահոլովակում: Հայկո եւ Անահիտ Սիմոնյան...
Երազող խենթերը
Դեկտեմբեր 22, 2011
Երբ ակումբում հավաքված են նույն բանաձեւով ապրող մարդիկ, իսկ ելույթ են ունենում միմյանց լրացնող արտիստներ, երբ միջավայրը ջերմ է, մթնոլորտն` անչափ հաճելի, հնչող երգերից հուզվում են, արտասվում, ուրախանում, հիշողությունների գիրկն ընկնում, ոգեւորվում, ուրեմն` հեղինակային երգի համերգ է տեղի ունենում: Վերջերս «Ավանգարդ-ֆոլք» ակումբում տեղի ունեցավ հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի ու Արմինե Հայրապետյանի համերգը, որտեղ նրանք ներկայացրեցին նաեւ իրենց նոր ձայնասկավառակները: «Խոստովանություններիս մեջ ամեն ինչ էլ կա. սեր, միայնություն, փնտրտուքներ...
Ամանորը` Ավստրալիայում
Դեկտեմբեր 20, 2011
Շուշան Պետրոսյանը Ամանորը պատրաստվում է դիմավորել Ավստրալիայում: Երգչուհին Երեւանից կմեկնի դեկտեմբերի վերջին` երեխաների հետ: «Մայրիկիս մոտ ես ինձ շատ լավ եմ զգում. այնտեղ ամառ է, տաք: Անցնող տարին ինձ համար շատ զբաղված էր, եւ նոր տարին լիարժեք սկսելու համար ես իսկապես հանգստի կարիք ունեմ»,- bravo.am-ին ասել է երգչուհին: Շուշանը պատմել է` սիրում է Նոր տարին իր տանը նշել, բայց եղել են դեպքեր, որ արտասահմանում է անցկացրել, իսկ նման դեպքերում կարեւորում է այն, որ տան սովորույթները չմոռացվեն. «Դեկտեմբերի 31-ին անպայման ընտանիքով եկեղեցի ենք գնում: Բոլոր գործերը...
Չեն նշանվելու
Դեկտեմբեր 20, 2011
Շրջանառվող լուրերի համաձայն` մինչ տարեվերջ տեղի է ունենալու երգչուհի Լիլուի եւ հաղորդավար, դերասան Խորեն Լեւոնյանի նշանադրությունը: Սակայն bravo.am-ի հետ զրույցում Լիլուն հերքել է այդ լուրերն` ասելով. «Նշանադրության մտադրություն դեռ չունենք, 2012-ի համար եւս ոչ մի հստակ ծրագիր չկա: Հիմա անձնականից չեմ ուզում շատ խոսել, մեր հարաբերություններն այս պահին շատ նորմալ ու բնական ընթացքի մեջ են»: Լիլուն պատմել է, որ այժմ պատրաստվում է Ամանորին, որը կդիմավորի տանը` հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ: Խոսելով ամանորյա նվերներից` երգչուհին ասել է, որ կարեւորում...
Archive
|
Աշխարհի ամենաթանկ աղավնին` 209.000 ֆունտ
Փետրվար 2, 2012
Հոլանդացի աղավնապահ Պիտեր Վենստրան ռեկորդային` 209.000 ֆունտ ստեռլինգով վաճառել է իր աղավնիներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: Վենստրան վաճառքն իրականացրել է համացանցի միջոցով, գնորդը չինացի մեծահարուստ Հու Ժեն Յուն է: Չինացու հավաստմամբ` ինքն այդքան մեծ գումար է վճարել թռչնի համար, որովհետեւ այն հրաշալի տվյալներ ունի: Մասնավորապես` Հու Ժենն աղավնուն պատրաստում է...
Ջութակը գտնվել է
Փետրվար 2, 2012
Henry Aldridge & Son of Devizes աճուրդում հայտնվել է լեգենդար ջութակը, որը, ենթադրվում է, որ պատկանել է «Տիտանիկ» նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին: Ենթադրվում է, որ հենց այդ ջութակն է եղել երաժշտի ձեռքին, երբ նա իր յոթ ընկերների հետ վերջին անգամ նվագել է 1912թ. ապրիլի 15-ին վթարի ենթարկված նավի սրահներից մեկում: News.am-ի փոխանցմամբ` ջութակի ներկայիս սեփականատերն ասում է, որ Հարթլիի մահից հետո ջութակը հայտնվել է նրա հարսնացուի` Մարիա Ռոբերթսոնի մոտ: Գործիքի վրա գրություն կա` «Ուոլեսին` մեր նշանադրության կապակցությամբ: Մարիա»: Հենց դրանով կարելի է բացատրել...
Քարդաշյան քույրերը` «բնական» վիճակում
Փետրվար 2, 2012
Ռեալիթի-շոուի աստղ 31-ամյա Քիմ Քարդաշյանը սիրում է իր բիզնեսում ներգրավել նաեւ քույրերին` 32-ամյա Քորթնիին եւ 27-ամյա Քլոյեին: Այս օրերին աղջիկները ներկայացնում են սեփական բրենդի ջինսերը: Նոր հավաքածուն գովազդելու համար էլ Քարդաշյաններն ընտրել են միասին նկարահանվելու տարբերակը` յուրաքանչյուրն իր սիրելի ջինսով, միայն ջինսով: «Աստղային» աղջիկներից ամենահեղինակավորը` Քիմը, գոհ է մնացել արդյունքից. «Ես, Քորթնին եւ Քլոյեն որոշեցինք ներկայանալ «բնական վիճակում»: Հրաշալի կադրեր են ստացվել»: Ի դեպ, իր` «Twitter»-ի էջում Քիմը մեկ այլ նորությամբ...
Ինչպես միշտ` տարերքի մեջ է
Փետրվար 2, 2012
Նաոմի Քեմփբլը, կարծես, բացահայտել է հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը. նրա արտաքինը բացարձակ չի փոխվում: Մոդելը շուտով կդառնա 42 տարեկան, բայց չի էլ պատրաստվում կանգ առնել եւ շարունակում է զարգացնել իր` առանց այդ էլ հաջող կարիերան: «Սեւ հովազը» այս անգամ պատիվ է արել «Pinko»-ին` դառնալով իտալական հայտնի բրենդի դեմքը: Մոդելը ցուցադրում է նորաձեւ հագուստի գարուն-ամառ հավաքածուն: Մոդելն այս ընկերության հետ համագործակցելու փորձ արդեն իսկ ուներ: Նշենք, որ Նաոմի Քեմփբլը պոդիումով քայլում է 15 տարեկանից: Նա սեւամորթ առաջին աղջիկն է, որը հայտնվել է ֆրանսիական...
Ազնավուրը 7-րդն է
Հունվար 31, 2012
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համարվում է աշխարհի բարձր վարձատրվող երաժիշտներից մեկը: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի` միայն 2011թ. Ազնավուրը վաստակել է 2.2 մլն եվրո: Այսպիսով, նա իր հոնորարների չափով աշխարհի 10 հաջողակ երաժիշտների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է երաժիշտ Դեւիդ Գետտան` 3,2 մլն եվրոյով, ում հաջորդում է Էդդի Միտչելը` 3 մլն եվրոյով: Իսկ երրորդ տեղում Ժան Լուի Օբերն է` 2,7 մլն ...
|