Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Փետրվար 4, 2012
Բուժիչ բրնձահատիկը Հատիկաբույսերը մեծ դեր են կատարել էվոլյուցիոն զարգացման ընթացքում։ Հին չինական ձեռագրերում (Ք.ա. 2800թ.) բրինձը, հացահատիկը, գարին, սոյան եւ կորեկը առանձնացվում են որպես նվիրական սուրբ բույսեր։ Բրնձի գիտական անվանումն է` Oryza Sativa, հինավուրց սանսկրիտում անվանվել է vrihi։ Այս տեսակը սկսել են մշակել 9000 տարի առաջ ճապոնական կղզիներում, այնուհետեւ` Հնդկաչինի եւ Հնդկաստանի միջեւ ընկած սահմանամերձ տարածքում։ Հայտնի են նաեւ բնության մեջ հանդիպող աֆրիկյան O.glabemma, O.barthy հյուսիս-ամերիկյան Zizania aquatica տեսակները: Բրնձի մշակովի տեսակների թիվը հասնում... [շարունակ.]
Բարեբեր բուժարարը
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Փետրվար 2, 2012
Կարտոֆիլը, լոլիկը, բանջարանոցային պղպեղը, բադրիջանը, թութունը մորմազգիների ընտանիքի բույսեր են։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, 1551թ. Եվրոպա է բերել իսպանացի Սեսա դե Լեոնը Պերուից։ Ամերիկացի բնիկները մշակել են կարտոֆիլը դեռեւս 14.000 տարի առաջ եւ աստվածացրել այն։ Գրական անվանումն է` Solanum tuberosum, կարտոֆիլի գերմաներեն անվանումն է) kartoffel։ Առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է կարտոֆիլի համային եւ սննդային բարձր արժեքը, ֆրանսիացի Անտուան Օգյուստ Պարմանտենն էր։ Խաչատուր Աբովյանը գրել է. «Ռուսաստանի շատ նահանգներում, ամենօրյա հացի կարիքն ունենալով, այժմ էլ համառորեն...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Հունվար 31, 2012
Նշենի Նուշը պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Տարբերում են նշենու երկու տեսակ` դառը` Prunus duclis. amara եւ քաղցր` P.d. duclis։ Նշենին փոքր ծառ է` 4-8 մ բարձրությամբ եւ 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետեւանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչեւ -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը` նախքան տերեւների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն եւ ծաղկափոշին, որը հատկապես կարեւոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչեւ 35-55 տարեկանը, կյանքի...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Հունվար 28, 2012
Քաղցր բուժիչ նարինջը Նարնջենին սատապազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Պարունակում է ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, պեկտին, շաքարներ, օրգանական թթուներ, պղինձ, երկաթ, ցինկ, մարգանեց, ֆոսֆոր, մագնիում, զգալի քանակությամբ կալցիում` 45 մգ` 100 գ հումքի մեջ, կալիում 197 մգ, պանտոտենաթթու 0,25 մգ, բիոտին 1 միկրոգրամ, ֆոլիաթթու 5 մկգ, տոկոֆերոլ 0,22 մգ, ասկորբինաթթու 60 մգ, նաեւ բետա կարոտին, նիկոտինաթթու 0,2 մգ, վիտամիններ B1 (0,04 մգ) եւ B2 (0,03 մգ)։ Նարինջը, պտղահյութը եւ եթերային յուղերը բարձրացնում են դիմադրողականությունը, նպաստում տեսողության եւ հիշողության բարելավմանը։...
Կծվահամ, տաք դեղը
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Հունվար 26, 2012
Պատիճապղպեղը` Capsicum annuum, արդեն մի քանի հազարամյակ աճում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի արեւադարձային գոտու բնական պայմաններում։ Ըստ բուսահնէաբանների` բնօրրանն է Կոլումբիան։ Այն Եվրոպա է բերվել դեռեւս 1493թ. Հայիթի կղզուց։ Մեր ժամանակներում մշակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Որպես համեմունք են օգտագործվել արեւի տակ չորացրած սերմերից ազատված եւ փոշիացրած առավել կծվահամ կարմիր պղպեղի` Capsicum frutescens պտուղները։ Այս համեմունքն ունի նաեւ այլ անվանումներ -chillies, որը ացտեկների լեզվից թարգմանաբար նշանակում է` «կարմիր»։ - Կայենյան, որը համահունչ է Գվիանայի...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Հունվար 24, 2012
Արքայական պտուղ` մանգո Մանգոն աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի խումբ է, որի գիտական անվանումն է` Mangifera։ Համարվում է, որ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է` «արքայական պտուղ»։ Տեսակներից մեկը` M.odorata, հենց այդպես էլ կոչվում է` «քվինի»։ Այս տեսակը բնության մեջ հանդիպում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնական արեւադարձային անտառներում` Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, այլ Գուամում։ Այս եւ M.foetida (հոտավետ) տեսակները շատ հարգի են տեղաբնակների մոտ, սակայն չեն արտահանվում սուր (սկիպիդարի) հոտ ունենալու հետեւանքով։ Արտաքին թաղանթը ուտելուց...
Archive
|
Ծեծկռտուք դպրոցում
Փետրվար 2, 2012
Հունվարի 31-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը: Նա ակնաբուժական կենտրոն է ընդունվել ձախ աչքի ակնագնդի ցնցում ախտորոշմամբ: Ակնաբուժական կենտրոն են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի,...
Կիտրոնը եւ գեղարարությունը
Նոյեմբեր 15, 2011
Դիմակ չոր մաշկի համար. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութը, 100 գ մեղրը (հեղուկ), ավելացրեք այնքան կարտոֆիլի օսլա, մինչեւ համասեռ զանգված ստացվի։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք սառը ջրով, շարունակեք մեկ շաբաթ։ Թարմացնող դիմակ. Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 1-ական թ/գ մեղր, հում կաթ, կիտրոնի հյութ եւ ցորենի թեփ։ Պահեք դեմքին 15 րոպե, հանեք գոլ թրջոցով։ Դիմակ պեպենների դեմ. Խառնեք 1 ճ/գ լոբու եփած հատիկները, 1 թ/գ բուսական յուղը, 2 թ/գ կիտրոնի հյութը, գոլ վիճակում 20 րոպե պահեք դեմքին, լվացեք գոլ ջրով։ Եղունգներն ամրացնող թուրմ - 2 ճ/գ եղեսպակը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ,...
Մեղրով բուժումներ
Հոկտեմբեր 15, 2011
- Մեղրը իր սննդարար բակտերիասպան հատկությունների շնորհիվ բարերար ազդեցություն է թողնում մաշկի հետ կապված հիվանդությունների դեպքում: Մեղրը սնուցում է ոչ միայն մաշկի հյուսվածքը` այլեւ մաշկի նյարդային վերջույթները: Ճաղատանալու, փսորիազի, էկզեմայի սկզբնական փուլում խորհուրդ է տրվում օգտագործել 30 %-անոց ակնամոմային քսուք: Սնկային եւ բորբոքային վերքերի, դերմատիտի, թարախապալարների վրա կարելի է դնել պրոպոլիսի սպիրտային թուրմ` մերսելով մաշկի վնասված հատվածները: Ֆուրունկուլները, խոցերը, թարախային վերքերը բուժելու համար կարելի է դրանց վրա դնել բնական ակնամոմի...
Սենսացիա. հնարավոր է բուժել շաքարախտը
Հոկտեմբեր 8, 2011
«New Scientist» պարբերականի փոխանցմամբ` շաքարախտի բուժման բանալին գտնվում է մարդու ուղեղում: Գիտնականներն առաջարկում են քթից հանված նյարդային ցողունային բջիջները վերածել ենթաստամոքսային գեղձի բջիջների: Դրանք կարող են ինսուլին արտադրել եւ բուժել շաքարախտը: Հայտնի է, որ բետա բջիջներն ինսուլին են արտադրում, որոնք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի քանակը: Առաջին տիպի շաքարախտի դեպքում այդ բջիջները քայքայվում են իմունային համակարգի կողմից, իսկ երկրորդ տիպի դեպքում` պարզապես անհրաժեշտ քանակությամբ ինսուլին չեն արտադրում: Ճապոնիայի առաջատար արդյունաբերական...
Սուրճը փրկում է դեպրեսիայից
Սեպտեմբեր 29, 2011
Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտաշխատողները պարզել են, որ օրական 2-3 բաժակ սուրճ խմողները 15%-ով քիչ են տառապում դեպրեսիայով, քան ավելի քիչ խմողները: Ուսումնասիրություններն ուղղակիորեն չեն վկայում կոֆեինի հակադեպրեսիվ ազդեցության մասին: Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ամենաշատն են սուրճ օգտագործում, ամենաքիչն են ունենում հոգեկան խանգարումներ: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 10 տարվա ընթացքում ուսումնասիրելով ավելի քան 50.000 առողջ կանանց: ...
|