168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Կհիմնվի MICROSOFT ՏՏ ակադեմիա

Դեկտեմբեր 22, 2011

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) 2 կարեւոր պայմանագրեր են կնքվել: Նախ` ՀՊՃՀ եւ «Ագրոսայնս» գիտաարտադրական ՍՊԸ-ի միջեւ կնքվել է գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր, ապա` ՀՊՃՀ-ն եւ «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն արձանագրել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում ՀՊՃՀ-ն ունենալով բացառիկ ներկայություն, այսօր հասել է մի հանգրվանի, երբ ՀՀ տնտեսության համար... [շարունակ.]


«Սիմվոլիկ» գումարներ

Դեկտեմբեր 20, 2011

«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը բաց նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում «Անանիա Շիրակացի» համալսարանում ակադեմիական պարտքերը հանձնելու համար գումար գանձելու փաստի առթիվ: Բաց նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Աշոտյան, «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը հանրությանն էր ներկայացրել Անանիա Շիրակացի համալսարանում տեղի ունեցող մի ուշագրավ երեւույթի մասին, ըստ որի` ակադեմիական պարտքերը հանձնելու համար, հարկավոր է գումար վճարել, նրանց մասնակցելու թույլտվություն...

Հայտարարվում է բրիտանական Զիվնգինգ կրթաթոշակներ 2012/2013-ը

Դեկտեմբեր 15, 2011

Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի եւ Համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսերը, ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում` - հակամարտությունների կանխարգելում եւ լուծում, - հանրային ոլորտի զարգացում` Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու...

Մրցույթ Բուխարեստի Նոր Եվրոպայի քոլեջում հետազոտական ծրագիր իրականացնելու վերաբերյալ

Դեկտեմբեր 15, 2011

Ռումինիայի Բուխարեստի Նոր Եվրոպայի քոլեջը հայտարարում է մրցույթ` 2012-2013 ուսումնական տարում մեկ կամ երկու կիսամյակների ընթացքում հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել հումանիտար եւ հասարակական գիտությունների թեկնածուական աստիճան ունեցող, օտար լեզվին տիրապետող (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) ՀՀ քաղաքացիները (նախապատվությունը տրվելու է մինչեւ 40 տարեկան մասնակիցներին): Վերոնշյալ հետազոտական ծրագիրը իրականացվում է Սեւծովյան տարածաշրջանի հետազոտողների աշխատանքներին աջակցելու եւ կապեր հաստատելու նպատակով:...

ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ընդունելություն է սկսում

Դեկտեմբեր 15, 2011

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» 2012թ.դասընթացի մասնակցության մրցույթ: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով»* սահմանված որակավորում: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների գերազանց...

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարում է

Դեկտեմբեր 15, 2011

2012թ. Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2011թ. դեկտեմբերի 22, հինգշաբթի, ժամը 17:00: Եթե դուք հետաքրքրված եք առանց կրթական աստիճան ստանալու սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` առանց ձեր ֆինանսական միջոցների, ապա կարող եք ստորեւ ծանոթանալ Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս...


Archive


Մրցանակ ARMACAD-ին

Դեկտեմբեր 20, 2011

Մեր գործընկերը` «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիա»` ԱՐՄԱԿԱԴ հասարակական կազմակերպությունը, որի նպատակը ՀՀ-ում ակադեմիական համագործակցության խթանումն է, ինֆորմացիոն հոսքերի արագ փոխանցումը եւ ակադեմիական ուղղվածության ծրագրերի իրականացումը, «2011թ. գիտության մասսայականացմանը նպաստելու համար» երեկ արժանացել է Հայկական աստղագիտական ընկերության եւ Օքսֆորդի հալալսարանի հայկական ընկերության սահմանած շնորհակալագրին եւ...

Սկսվում են արձակուրդները

Դեկտեմբեր 20, 2011

2011թ. դեկտեմբերի 26-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտեւի 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2012թ. հունվարի 8-ը ներառյալ: Առաջին եւ երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2012թ. հունվարի 22-ը...

«...իմ բանաձեւը»

Նոյեմբեր 8, 2011

Finance.am պորտալի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից համատեղ անցկացված «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով ուսանողական մրցույթում հայտ են ներկայացրել շուրջ 40 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից: ՈՒսանողների աշխատանքներն ուղարկվել են ժյուրիին, որը կազմված է Կրթության եւ գիտության, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ Պետեկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչներից: Մրցույթի հաղթողների` առաջին երեք տեղերը զբաղեցնող մասնակիցների համար Finance.am-ը նախատեսել է դրամական պարգեւներ: Մրցանակաբաշխությունը տեղի...

Ընտրվել են

Սեպտեմբեր 6, 2011

Շաբաթ օրը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նիստում 30 կողմ եւ 1 դեմ ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս դեռեւս հուլիս ամսին ազատվել էր փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար: Ի դեպ, Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը 21 կողմ ձայնով վերընտրվել է բուհի` իր պաշտոնում: Իսկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայնով...

Սմբատյանի սանիկը եւ կոմպոզիտորի որդին

Հուլիս 21, 2011

Հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները, եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: 2002թ. Ս. Սարաջյանի պաշտոնավարմանը նպաստեց նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը` որպես վստահելի հետեւորդ: Ամիսներ առաջ, սակայն, դեռեւս անհայտ պատճառներով, նրանք ընդհարվել էին: Պատմում են, որ Ս. Սարաջյանը եւ Ա. Սմբատյանը ռեկտորի կաբինետում այնքան բուռն վիճաբանություն են ունեցել, որ նրանց ձայնը հասել է մինչեւ առաջին հարկ: Այսօր...