Տնտեսագետների տնտեսություն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Փետրվար 4, 2012
Պարզվում է՝ մոտ ապագայում ունենալու ենք այսպիսի տնտեսություն, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավելու դերձակներն ու կարողները։ Նրանց մոտ գնալու են մենեջերներն ու տնտեսագետները։ Իրենց վարորդներով։ Մենեջերներից ու տնտեսագետներից բացի, հայկական ընկերություններում աշխատելու են գանձապահներ, վաճառողներ ու առաքիչներ, եւ իհարկե՝ անվտանգության ծառայողներ։ Թե ինչ են վաճառելու կամ առաքելու, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ աշխատանքից հետո գնալու են լիցքաթափվելու ռեստորաններում ու սաունաներում՝ խթանելով մատուցողների պահանջարկը։ Իսկ հետո արդեն խթանելու են բժիշկների... [շարունակ.]
«Գերմանիան մասնակցում է բարեփոխումներին»
Փետրվար 4, 2012
Ինչպիսի՞ն են անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումները, դրանց բացահայտումը, դադարեցումն ու կանխարգելող միջոցառումները. երեկ այս հարցերն էին քննարկում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած միջոցառմանը: ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի փոխանցմամբ՝ միայն 2011թ. հանձնաժողովը տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար շուրջ 200 որոշում է կայացրել, ինչը, ըստ նրա, երկու անգամ ավելին է, քան 2010թ. կայացրած որոշումները, եւ 6-7 անգամ ավելին, քան մյուս տարիներին: «Անցած տարվա ընթացքում տնտեսվարողների...
Ինչի՞ց են դժգոհ ապահովագրողները
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Փետրվար 2, 2012
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն երեկ ամփոփել է ԱՊՊԱ ոլորտի 2011թ. գործունեության արդյունքները։ Ըստ բյուրոյի ներկայացրած տվյալների՝ 2011 թ. պարտադիր ավտոապահովագրության գծով հայաստանյան ապահովագրական 8 ընկերությունները հավաքագրել են 14.8 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար)։ Ապահովագրական շուկայի 3 առաջատարներն են «Ռոսգոսստրախ Արմենիան» (ԱՊՊԱ-ի պոլիսների 33 %-ը), «Ինգո Արմենիան» (17.2 %) եւ «Ռեսոն»։ (14.9 %): Այս թվերից ելնելով՝ ԶԼՄ-ներից մեկը գրել էր, որ ԱՊՊԱ-ի ընդհանուր գումարը ՀՆԱ-ի մոտավորապես 0.3-0.4 %-ի շրջանակներում է, եւ հետեւաբար` այն գնահատականները,...
Տարօրինակ իրավագիտակցություն
Արա ԳԱԼՈՅԱՆ | Փետրվար 2, 2012
Խորհրդային տարիներին մտավորականություն կոչված խավն առանձնահատուկ դիրք ուներ: Նախ` իրենց այդ խավին վերագրողներն էին հենց այդպես կարծում: Մտավորականների ամենակազմակերպված հատվածը Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի աշխատակիցներն էին: Գիտնականների ու դասախոսների այս երկու խոշոր կոլեկտիվներին թվում էր, որ իրենք հասարակության առջեւ ինչ-որ պարտք ու պատասխանատվություն ունեն: 1960-80-ականներին գիտնականների ու դասախոսների ընդհանուր ու հատկապես կուսակցական ժողովները պարբերաբար բուռն ու անկանխատեսելի ընթացք էին ստանում: Սկզբունքային...
Տեսախցիկների տնտեսական էֆեկտը
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Հունվար 31, 2012
Ամանորից հետո հայաստանցիների քննարկման թիվ 1 թեման դարձավ Ճանապարհային երթեւեկության կանոններն արձանագրող տեսախցիկների տեղադրումը։ Վարորդներից շատերն իրենք իրենց համար արդեն հաշվարկներ են արել, թե պետբյուջեն «ակտերի» դիմաց իրենցից որքա՞ն գումար է ստանալու այս նորամուծությունների արդյունքում։ Մենք էլ փորձենք մի փոքր հաշվարկ կատարել։ 2011թ. վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, այդ իսկ պատճառով փորձենք զուգահեռներ անցկացնել 2010թ. հետ։ 2010-ին Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 728.644 դեպք է հայտնաբերել, ինչը...
Փոխարժեքային կրքեր
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Հունվար 28, 2012
Դոլարն իրեն վերջին շրջանում տարօրինակ է պահում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ դոլարի փոխարժեքն ու դրա հետ կապված հանգամանքները։ Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Ընդ որում, նույն վիճակը եղել է նաեւ նախորդ օրը՝ հունվարի 26-ին։ Փաստորեն, երկու օր շարունակ դոլարի գնորդներն ու վաճառողներն ընդհանուր հայտարարի չեն եկել գնի շուրջ։ Դոլարի նկատմամբ պահանջարկը գտնվել է 386 դրամի (1 դոլարի դիմաց) սահմաններում։ Սակայն այդ գնով դոլար վաճառող չի գտնվել. առաջարկի գինը կազմել է 387.5 դրամ։ Սա նշանակում է, որ փոխարժեքի հարցում...
Archive
|
ԱՊՊԱ-ն կթանկանա՞
Փետրվար 2, 2012
«Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը երեկ հայտարարել է, որ ԱՊՊԱ-ի սակագները վաղ թե ուշ կվերանայվեն։ Ըստ հին հայկական բարի ավանդույթի, «վերանայումը», բնականաբար, նշանակում է` թանկացում։ Իսկ թանկացման հիմնավորումն այն է, որ ապահովագրողները ոչ միայն գերշահույթ չեն ստանում (ինչպես կարծում են շատերը), այլ հնարավոր է` նրանց վնասաբերությունը աճի (ապահովագրողների խոսքերով՝ այն հիմա էլ գտնվում է բարձր մակարդակի վրա)։ Այդ դեպքում ԱՊՊԱ-ի համար վարորդները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել։ Ապահովագրողների հոռետեսությունը, սակայն,...
Կենտրոնացում, այնուամենայնիվ, կա
Փետրվար 2, 2012
Մտահոգությունները, որ սուպերմարկետները կամաց-կամաց խեղդում են փոքր բիզնեսին, մասնավորապես՝ մանրածախ առեւտրով զբաղվող կրպակատերերին, ապացուցվում են նաեւ պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցը, որի՝ առեւտուր եւ ծառայություններ բաժնում բավականին հետաքրքիր թվեր կան։ Առաջին հայացքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ փոքր խանութները լավ էլ ծաղկում են, իսկ սուպերմարկետները` թուլանում։ Օրինակ, ըստ վիճակագրության, մինչեւ 5 աշխատող...
Մնում է` կառուցեն
Փետրվար 2, 2012
«Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա ապրիլին»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` նշելով, որ վեց ընկերություն մասնակցել է մրցույթին, բոլորի տվյալները գնահատվել եւ ուղարկվել են Ասիական զարգացման բանկ, որն առաջիկա օրերին կտա իր համաձայնությունը: Դրանից հետո կառավարությունը կհաստատի, եւ պայմանագիրը կկնքվի: «Ասիական բանկի կարծիքն ունենալուց հետո կսկսվի երրորդ տրանշի շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլը,- ասել է նա` ավելացնելով,- Մենք նախատեսում ենք այս...
Պարզեցվել
Հունվար 31, 2012
ՊԵԿ-ի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում պարզեցվել են մաքսային ընթացակարգերը, էապես կրճատվել փաստաթղթաշրջանառության ծավալը, ազատականացվել է ամբողջ գործընթացը: Ըստ ՊԵԿ տարածած հաղորդագրության` բարեփոխումներին զուգահեռ` չի թուլացել մաքսային հսկողությունը: «Ավելին, այն խստացվել է` տեխնիկական վերազինման եւ հսկողության այլ գործիքների կիրառման արդյունքում: Իսկ մաքսային հսկողության նոր մեխանիզմների շարունակական կատարելագործումը հիմնականում ուղղված է այն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին, ովքեր...
Դոլարը կարժեզրկվի՞
Հունվար 28, 2012
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 դոլար` 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,932,567 դոլար` 388.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,325,000 դոլարի առք եւ վաճառք` 387.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Իսկ միջբանկային շուկայում իրականացվել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մեր տեղեկություններով,...
|