Հասարակություն
«Ձեր հիպնոսը մեր վախն է։ Մեր վախը ձեր հիպնոսն է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մարտ 6, 2010
Այս դեպքերը տեղի են ունեցել անհիշելի ժամանակներում, մի խիստ հարավային երկրում: Կարճ ասած` Աֆրիկայում: Այն ժամանակներում, երբ ճագարները` վիշապներին հանդիպելիս, հիպնոսից քարանում էին, իսկ վիշապները հիպնոսացած ճագարներին կուլ էին տալիս այնպես, որ վիշապի որովայնում «մշակվելիս»` ճագարը դեռ ողջ էր մնում: Այսօր՝ մարտի 6-ին, աբխազ հրաշալի գրող Ֆազիլ Իսկանդերի ծննդյան 81-ամյակն է: Եվ սա լավ առիթ է՝ անդրադառնալու նրա գործերից հատկապես մեկին` «Ճագարներն ու վիշապները» փիլիսոփայական հեքիաթին: Այստեղ շոշափվում են հավերժական խնդիրներ` անհատի դերը, դավաճանության...
Տնտեսություն
Տոն, որը կառավարության հետ է
Արա ԳԱԼՈՅԱՆ | Մարտ 4, 2010
Անցած շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը հարկավ գազի սակագնի բարձրացումն է: Իրադարձություն, որն իր բացասական հետքը կթողնի ողջ տնտեսության վրա: Հնարավոր է նաեւ, որ սակագների վերանայման հերթական շղթան ձեւավորվի: Հասարակական կարծիքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենը դակող կառույց է: Այն ավելի շուտ քարոզչական աշխատանքներ է իրականացնում: Տարիներ շարունակ նույն պատկերն է: Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին հասարակությունը տեղեկանում է հենց այս հանձնաժողովից: Նախ հայտարարվում է, որ հանձնաժողովը...
Կրթություն
Խարիզմը հզոր քաղաքական զենք
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | Մարտ 4, 2010
Հմայքի գերադրական աստիճանը, նրա բարձրագույն արտահայտությունը համարվում է խարիզմը, որն ավելի բարդ հոգեբանական եւ սոցիալ-քաղաքական կատեգորիա է: Անդրադառնանք այդ ֆենոմենին ավելի մանրամասն: Խարիզմը անհատի յուրահատուկ հատկանիշ է, որով օժտված անձինք ունեն մարդկանց վրա ազդելու, իրենց կամքին ենթարկելու, նրանց ուղղորդելու անժխտելի տաղանդ: Խարիզմը հունարեն նշանակում է՝ բարեհաճություն, գթասրտություն, երանություն, բարեբախտություն, աստվածային շնորհ: Խարիզմը Հին հունական դիցաբանությունում արտահայտել է ուշադրություն գրավելու հատկություն: Հույները գեղեցկության,...
Մշակույթ
Զրույցներ
Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մարտ 4, 2010
Դաշտի շուշանը եւ երկնքի թռչունը (Երեք բարեպաշտական զրույցներ)
Հասարակություն
Կյանքը՝ թանկ ու գեղեցիկ, ինչպես գազը
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Փետրվար 27, 2010
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ, վերջապես, կարելի է ասել` երկար սպասումից հետո, ընդառաջ գնալով «ՀայՌուսգազարդի» ցանկությանը` բնական գազի մեկ խմ-ի գինը 96 դրամից սահմանեց 132 դրամ: Ընդամենը` 36 դրամ: Կարելի է ասել` կոպեկներ: Թանկացման տնտեսական հիմնավորվածության մասին մեր թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, վստահ եմ, անպայման կարտահայտի իր մասնագիտական կարծիքը եւ, ինչպես բազմաթիվ տնտեսագետներ` կհիմնավորի, որ գազի թանկացումը տնտեսապես հիմնավորված չէր: Իսկ տնտեսությունից միայն սպառողի տեսանկյունից դատող լրագրողներիս մնում է ավելի...
Տնտեսություն
Չգիտեմ՝ ինչը, բայց աճ է ապրում
Արա ԳԱԼՈՅԱՆ | Փետրվար 25, 2010
Հարմարավետ բազկաթոռին թիկնած պաշտոնական տեղեկատվություն կարդալն առանձնահատուկ հաճույք է: «Կարելի է ասել, որ Հայաստանում ճգնաժամն անկում է ապրել, եւ աճ է արձանագրվում»,- առարկություն չընդունող տոնով օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Երեւի իրավունք ունի, բայց ափսոս չի ճշգրտել, թե կոնկրետ ինչն է աճ արձանագրում: Մեր չինովնիկներին սովորաբար պաշտոնական տնտեսական վիճակագրությունն է ոգեշնչում իրականությունից այնքան կտրված մտքեր արտահայտելու գործում: Բայց 2009թ. պաշտոնական վիճակագրությունը հիմնական ցուցանիշներով էապես տարբերվում...
Կրթություն
Քո ժպիտը միլիոն արժե
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | Փետրվար 25, 2010
Ժպտացեք հեռախոսափողի մեջ Դիվանագետի հեռախոսային հաղորդակցությունն ունի իր առանձնահատկությունները եւ համարվում է ավելի դժվար, քան երես առ երես վարվող զրույցը: Ամենից առաջ չմոռանանք, որ դեսպանությունների բոլոր հեռախոսային խոսակցությունները լսվում են հատուկ ծառայությունների կողմից: Մի անգամ Լոնդոնում խորհրդային դեսպանության ավագ դիվանագետներից մեկն ինձ ասաց. «Մեզ չեն լսում միայն, երբ զուգարան են գնում, իսկ ձայնագրությունը, միեւնույն է, շարունակվում է»: Սա՝ անվտանգության կանոնների պահպանման առումով: Հետո, հեռախոսային զրույցը պահանջում է օտար լեզվի...