168 Hours Weekly Online  
Sunday, March 21, 2010



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Պետությունը պետք է «տրամպլինի» դերակատարում ունենա

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Մարտ 20, 2010

Հայրենական կինոարտադրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան` կինոյի մասին օրենքի բացակայությունից, պետական կինոստուդիայից հրաժարվելու որոշումից սկսած, ռեժիսորների անձնական ամբիցիաներով ու հանդիսատեսի անտարբերությամբ վերջացրած: Կինոգետ Գարեգին Զաքոյանը նկատում է. «Պարադոքս է, կինո նկարահանվում է, բայց այն չկա»: Եթե խոսենք «չոր» թվերով, կպարզվի, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան մոտ 100 ֆիլմ է արտադրում (լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), սակայն դրանցից եւ ոչ մեկը ոչինչ չի տալիս ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ Հայաստանի իմիջին: «Ո՞ւմ համար... [շարունակ.]


«Ամենասարսափելին դատարկ աթոռներն են»

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Մարտ 18, 2010

Երեւանում մեկնարկում է «Արմմոնո» թատերական փառատոնը, որը տեւելու է մարտի 17-24-ը ու հայ հանդիսատեսին ներկայացնելու է մոնոներկայացումների ընտրանին: Այս տարի փառատոնն իր «Ես վերհիշում եմ...» բեմադրությամբ բացելու է Գենադի Խազանովը՝ խորհրդային տարիների լավագույն հումորիստ-դերասանը, ով սովետական կարգերի փլուզումից հետո հրաժարվեց էստրադային բեմից ու ընդհանրապես ծիծաղեցնելու արվեստից, նախընտրելով թատրոնն՝ իր բոլոր դրսեւորումներով: Երեկ հանդիպելով լրագրողների հետ, նա այսպես մեկնաբանեց հումորից հրաժարվելու իր որոշումը. «Պետք չէ պատրանքների գիրկն...

«Ոսկե ծիրան»

Մարտ 18, 2010

Անցած գարնանը Մոսկվայի կինոփառատոնից դեռ մեկ ամիս առաջ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների անունից տարբեր մարդիկ ակնարկում էին իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում ցուցադրելու մասին: Ես կտրականապես մերժում էի այդ ակնարկ-առաջարկները: Քաջատեղյակ լինելով կազմակերպիչների տրամադրություններին՝ վստահ էի, որ իմ ֆիլմը «Ծիրանում» ցուցադրելու միակ շարժառիթը Մոսկվայի միջազգայինից հետո ֆիլմի առաջխաղացմանը որեւէ կերպ խանգարելն է: Լուրջ չվերաբերվելով «Ոսկե Ծիրանի» կինեմատոգրաֆիական...

Խորխե Լուիս Բորխես «Էմանուել Սվեդենբորգ»

Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մարտ 18, 2010

Վոլտերը մի անգամ նշել է, որ պատմության ողջ ընթացքում ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդը: Սակայն, եթե խոսենք գերադրական աստիճանով, ապա, ըստ իս, ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդի առեղծվածային հպատակ Էմանուել Սվեդենբորգը: Սկզբում ես մի քանի խոսք կասեմ իր մասին, այնուհետեւ մենք կանցնենք կարեւորագույնին` իր ուսմունքին: Էմանուել Սվեդենբորգը ծնվել է Սթոքհոլմում 1688-ին, իսկ մահացել է Լոնդոնում` 1772-ին: Եվ եթե մենք հիշենք, թե ինչ կարճ էր մարդկային կյանքն այն ժամանակներում, ապա մեզ այն ավելի երկար կթվա: Նրա կյանքում հեշտորեն առանձնանում են երեք շրջաններ, եւ ամեն...

Լրտեսում ու լրտեսվում ենք

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Մարտ 16, 2010

Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնը պատրաստվում է ներկայացնել «Լրտեսվող Հայաստան» ցուցադրությունների շարքը, որն այլընտրանքային արվեստի ստուգատեսի հերթական 12-րդ փառատոնն է լինելու: Ապրիլի 10-ին մեկնարկող «լրտեսումը» առաջին հերթին ներկայացնելու է հանրությանը անծանոթ, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները, քանի որ, ըստ ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի` ցանկություն կա տեսնել` թե ի՞նչ նոր ուժեր կան արվեստի դաշտում: «Սովորաբար երիտասարդներն իրենց աշխատանքները ցուցադրում են ավագ սերնդի արվեստագետների հետ միասին, ընդունված է համարել,...

Սովորական հրաշք՝ ճապոնական մոդելով

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ | Մարտ 16, 2010

Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնը (ԳԱԿ) մարտի 11-ին իր հյուրերին առաջարկեց տոնել Ճապոնիայի «Հինամացուրի» ազգային տոնը, որը նշում են բոլոր այն ճապոնական ընտանիքները, որտեղ աղջիկներ կան: Այդ գեղեցիկ եւ գունեղ տոնի խորհրդանիշերն են տիկնիկները, դեղձենու ծաղիկները, քաղցրավենիքն ու աշխարհում մեծ տարածում գտած օրիգամի տեխնիկայով պատրաստված թղթե ֆիգուրներն ու կոմպոզիցիաները, որոնք տեղադրվում են աստիճանավանդակի վրա եւ որպես զարդ-սպասելիքներ՝ ուղարկվում են տիեզերք: Գեղագիտական կենտրոնը վաղուց արդեն իր գործունեության ճյուղերից մեկը դարձրել է ճապոնական...


Archive


Երկու խութերի արանքում

Մարտ 20, 2010

Սունդուկյանի անվան թատրոնի վերջին պրեմիերան` Տոնինո Գուերայի այլաբանական բանաստեղծական շարքի հիման վրա բեմադրած «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը, մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ նույնքան մեծ տապալման է արժանացել: Բեմադրության ռեժիսոր Արմեն Մազմանյանն, անշուշտ, հայաստանյան լավագույն թատերական ռեժիսորներից է, ով ունի երեւակայություն, ճաշակ եւ թատերական «հոտառություն», սակայն իր այս վերջին աշխատանքն ի սկզբանե չէր կարող հաջող ստացվել, քանի որ ռեժիսորն իր առջեւ բնավ էլ գեղարվեստական նպատակներ չէր դրել, այլ փորձել էր լուծել հակաթատերային...

Քիմ Քարդաշյանը վեցերորդն է

Մարտ 20, 2010

«E-Poll Market Research» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքում կազմվել է այն աստղերի ցանկը, որոնք հասցրել են բոլորին ձանձրացնել: Ըստ կազմակերպության` բացարձակ առաջատար է Փերիս Հիլթոնը (70%): Հոլիվուդի «ամենավատ աղջիկը» համարվող Լինդսի Լոհանը նույնպես շատերին է հոգնեցրել եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` հավաքելով ձայների 61%-ը: Թե՛ Փերիս Հիլթոնը, թե՛ Լինդսի Լոհանը պարբերաբար հայտնվում են միջազգային ամսագրերի շապիկներին` իրենց սկանդալային պահվածքի, վատ դերասանական կարիերայի եւ զվարճանքների շնորհիվ: Երրորդ հորիզոնականում է Պամելա Անդերսոնը....

Թուրքերը ֆիլմ են նկարահանելու Ղարաբաղյան պատերազմի մասին

Մարտ 20, 2010

Թուրքիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Ղարաբաղյան պատերազմի եւ Խոջալուի իրադարձությունների մասին, որն անկասկած` լինելու է այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական պաշտոնական տեսակետը: Թուրքական «Hurhaber» կայքէջի փոխանցմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել Թուրքիայում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս մեծ աղմուկ բարձրացրած «Գայլերի հովիտ» ֆիլմաշարի արտադրող «Pana Film» ընկերությունը: Այս պահին Բաքվում են գտնվում այդ ֆիլմաշարի դերասանները եւ «Pana Film» ընկերության ռեժիսորներից Մեհմեթ Ջանփոլադը,...

Սերժ Թանգյանը համերգ կտա՞

Մարտ 18, 2010

«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 16-ին տեղի է ունեցել հայազգի հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանի «Elect the Dead Symphony» համերգի տեսաֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Barseghyan Media Factory» ընկերությունը: 2009թ. մարտին «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել էր իր «Elect the Dead» («Ընտրեք մեռյալներին») առաջին ձայնասկավառակը: Համերգի ֆիլմ տարբերակը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Ալբոմի լույս տեսնելուց ուղիղ մեկ տարի անց այն ցուցադրվեց նաեւ Հայաստանում: Ըստ կազմակերպիչների` Ս. Թանգյանը ցանկանում...

Միավորվում են

Մարտ 13, 2010

Իտալիայի կառավարությունն ու «Google» ինտերնետային ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի արդյունքը կդառնա Վերածննդի դարաշրջանի ողջ գրական ժառանգության տեղադրումը համացանցում։ Իտալական պետական թանգարանների արխիվները (որոնք կազմում են 1 մլն ստեղծագործություն) այսուհետ թվայնացվելու են ու հասու են լինելու «Google»-ի «այցելուների» համար։ Էլեկտրոնային տարբերակ ձեռք կբերեն Դանթեի, Նիկոլո Մաքիավելիի, Գալիլեո Գալիլեի ձեռագրերը։ Իտալիայի կառավարությունը վստահ է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովագրել մշակութային արժեքները բնական արհավիրքների...