168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ռեֆորմներ` «Քոմեդի քլաբում»

Ապրիլ 10, 2010

Բազմատեսակ շոուների հեղինակ «Comedy Club» ընկերությունը որոշել է կտրուկ փոխել իր ձեւաչափն ու աշխատանքային սկզբունքը: 5 տարի շարունակ «TNT» ռուսական ալիքով հեռարձակվող ծրագրերն իրենց տեղը կզիջեն մինիսերիալներին, ակտիվ եւ ագրեսիվ կարմիր գույնով դեկորացիաները կփոխարինվեն հանդարտ կապույտով, իսկ մասնակից-ռեզիդենտների թիվը կկրկնապատկվի: «Comedy Club»-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը նկատել է, որ նոր ֆորմատի ծրագրերը անհամեմատ ավելի թանկ կլինեն: Եթերում կհայտնվի «Ռուսական դեպրեսիա» սերիալը, որի հերոսը մշտապես հարբած վիճակից դուրս գալ փորձող գյուղացին է, նաեւ կպատրաստվի անալիտիկ-քաղաքական հաղորդում ու պատգամավոր դառնալու դառը ուղին կակնարկվի:

Նոր եթերաշրջանի գլխավոր անձինք կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Սերգեյ Սվետլակովը, որոնք վստահեցնում են, որ կպակասեն «աստղերի» մասին կատակները, եւ կավելանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանությունները:
Տպելու համար