168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Հարաշտին լքեց պաշտոնը

Մարտ 11, 2010

Երեկ լրացավ ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել երաշխավորել Նախարարների խորհրդին ԵԱՀԿ` մամուլի ազատության հարցերով հանձնակատարի պաշտոնում նշանակել Բոսնիայի եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Նա միակ թեկնածուն մնաց, երբ Լրագողների միության քարտուղար Միխայիլ Ֆեդոտովն ինքնաբացարկ հայտարարեց: Հարաշտին այդ պաշտոնում նշանակվել է 2004թ.` փոխարինելով Ֆրայմուտ Դուվեին, իսկ 2007թ. վերընտրվել է իր պաշտոնում:
Տպելու համար