168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Հայերենը` «այլ» խմբում

Մարտ 11, 2010

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լեզվական պատրաստվածության ծրագրի շրջանակներում ավելի քան 100 լեզուներ բաժանել է երեք խմբերի: Առաջին խմբում, որոնց իմացությունն, ըստ Պենտագոնի, «ծայրահեղ անհրաժեշտություն է», տեղ են գտել ռուսերենը, չինարենը, արաբերենը, ֆրանսերենը, կորեերենը, պորտուգալերենը, թուրքերենը, թուրքմեներենը, փուշտուներենը, դարին եւ պարսկերենը: Երկրորդ խմբում են վրացերենը, ադրբեջաներենը, ղազախերենը, ուզբեկերենը, չեխերենը, վիետնամերենը եւ մի շարք աֆրիկական երկրների լեզուներ:

Վերջին խմբում «այլ լեզուներն են». Պենտագոնը դրանց թվին է դասել չեչեներենը, ուկրաիներենը, հետխորհրդային մնացած բոլոր լեզուները, այդ թվում եւ` հայերենը:
Տպելու համար