168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Պրեսկոտենք խոստացե՞լ են

Փետրվար 6, 2010

Նախօրեին ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդի ներկայացրած նախագծին, որում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես

«պետական հեղաշրջման տարրեր պարունակող» գործողություն, մեր իշխանությունները վերաբերվում են (կամ այդպես են ցույց տալիս) անտարբերությամբ ու նույնիսկ քամահրանքով: Պաշտոնապես ՀՀ իշխանությունները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել այդ նախագծին:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի` 2008թ. փետրվարի 23-ի հայտնի հրամանի հիման վրա կազմված այդ փաստաթղթին իշխանությունը ներկայացնող պատգամավորներն արձագանքել են կամ «անտեղյակությամբ», կամ կանխատեսումներով, որ դա անլուրջ նախաձեռնություն է եւ որեւէ հետեւանք չի կարող ունենալ: Իշխանությունների կամ իրական, կամ ցուցադրական հանգստությունը վկայում է մի բանի մասին` նրանք վստահ են, որ հերթական անգամ կարողանալու են իրենց «հարցերը լուծել» ԵԽ ԽՎ-ում եւ թույլ չտալ, որ մարտի 1-ի մասին քննարկվի այն, ինչը խանգարում է «էջը փակելուն»:
Տպելու համար