168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Պուտինը որդի՞ է ունեցել

Դեկտեմբեր 22, 2009

Ամերիկյան «The New York Post» պարբերականը գրում է, որ գեղարվեստական մարմնամարզության աստղ եւ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Ալինա Կաբաեւայի նորածին որդու հայրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Հետաքրքիրն այն է, որ ըստ պարբերականի, նորածին տղային կոչել են ոչ թե նախկին, այլ ներկայիս նախագահի անունով՝ Դմիտրի: «The New York Post»-ը գրում է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կաբաեւան Վլադիմիր Պուտինի ընկերուհին է: Ամերիկացիները տարօրինակ են համարում նաեւ այն փաստը, որ չնայած Ալինա Կաբաեւայի չափազանց հայտնի լինելուն՝ ռուսական ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել նրա մայրանալու փաստին: Հիշեցնենք, որ սույն խոսակցությունները սկսվեցին մի քանի տարի առաջ, երբ Պուտինի եւ Կաբաեւայի կապի մասին գրել էր «Մոսկովսկի կորեսպանդենտ» պարբերականը, որը այդ հրապարակումից հետո փակվեց: Նշենք նաեւ, որ «The New York Post» պարբերականը համարվում է դեղին մամուլի ներկայացուցիչ:
Տպելու համար