168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Գիտական մրցանակ

Ապրիլ 18, 2009

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից: Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, եւ մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը: Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է` մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել 9 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվելու է յուրաքանչյուր տարի, եւ որտեղ կարող են ընդգրկվել նաեւ օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաեւ՝ հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը: ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաեւ` ապահովել հանձնաժողովի գործունեության եւ մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ՝ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Տպելու համար