168 Hours Weekly Online  
Saturday, February 4, 2012




Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Մեր մասին

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

գլխավոր խմբագիր


Կարողանում է մարդկանց եւ իրադարձությունները գնահատել միանգամից եւ անվրեպ: Գիտի ինչպես աշխատեցնել ուրիշներին՝ միահյուսելով խիստ քննադատությունը եւ «քաղցր» խոսքը: Լրագրողական սուր «հոտառությունը» միաժամակ եւ օգնում, եւ խանգարում նրան: Ոչ մի հավաքույթի եւ հանդիման ժամանակ չի մոռանում, որ լրագրող է: Հոդվածների թեմաները որսում է օդում:

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

գլխավոր խմբագիրի տեղակալ


Հակիրճ ձեւակերպումների կողմնակից է:Հստակ գիտի ինչ անել, որպեսզի լրագրողների հոդվածները ընթերցվող դառնան: Սակայն որպես իսկական փոխխմբագիր պահանջում է, որ աշխատակիցներն իրենք հասկանան՝ ինչպես դա անել: Պրոֆեսիոնալ տեքստ կրճատող: Արա Գալոյանի գնահատմամբ նրա սիրած կարգախոսն է՝ «Հեռագրասյունը լավ խմբագրված բարդի է»: Դիպուկ վերնագրերի հեղինակն է: Կարող է լինել եւ ծանր, եւ ուրախ: Նրա հոգում ինքնահսկումը զարմանալի համերաշխ ապրում է ազարտի կողքին:

Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

հրապարակախոս


Բանաստեղծ է: Հրապարակախոս: Խոսքը խորն է եւ սուր: Շատերի համար երբեմն դժվարամարս է: Սիրում է մարդկանց հետ շփվել: Ղարաբաղում գիտի գրեթե բոլորին եւ ասֆալտի յուրաքանչյուր կտոր, եւ վստահ է, որ Ղարաբաղը «Հայաստան» հիմնադրամի անբաժանելի մասն է: Երեւանի սրճարաննեերից մի քանիսում ունի անձնական գրասենյակներ: Ունի արջի քայլվածք: Հայաստանի ամենաթափով լրագրող-հրապարակախոսն է: Մորուքը վերջին անգամ սափրել է անցյալ դարում:

Արա ԳԱԼՈՅԱՆ

տնտեսական մեկնաբան


Այն հազվագյուտ լրագրողներից է, որ խիստ գրական է խոսում՝ «է»-երով: Ցանկացած թեմայով զրուցակից է, առավել եւս՝ հոգեւոր: Փիլիսոփա է՝ առանց տակառի: Տնտեսական ոլորտի մեկնաբան է: Նպատակը՝ ապակենտրոնացնել «Կենտրոնական բանկը»: Ամենաուշն է հոդվածը հանձնում: Հաճախ մոռանում է թերթի տպագրության օրը եւ այդպիսով կազմալուծում խմբագրության աշխատանքը: Տարին 12 ամիս տունն է վերանորոգում, քանի որ հարեւանները անխնա ջրում են: Ունի շատ խոսելու հատկություն, բայց չունի բջջային հեռախոս:

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

օպտիմիստ


Թերթի հոբելյանից մեկ ամիս հետո կդառնա 2 տարեկան: Խոսում է միայն գրավոր: Հայ օլիգարխների պես՝ սիրած խաղալիքը ավտոմեքենան է: Իշխանություններին նման է ոչ միայն ազգանունով, այլեւ նրանով, որ ոչ մի հարցի շուրջ երկար չի մտածում: Չպատճառաբանված լավատես է:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

լրագրող


Առանց նրա խմբագրությունում հանդարտ եւ տխուր է: Իսկ երբ Արմինեն նյութ է հավաքում, նրա կողքին գտնվելը վտանգավոր է՝ շատ պահանջկոտ եւ արագավազ է դառնում: Մրրիկային արագությամբ հասցնում է միաժամանակ մի քանի գործ անել, բայց հաճախ հոդվածների վերջնակետը դնում է ամենավերջին պահին: Գրեթե միշտ դժգոհ է իր գրածից, քանի որ համարում է, որ կարող էր ավելի խորը «փորել»: Ցավում է, որ հաճախ չի հասցնում այցելել հարազատ Սարչապետ գյուղը:

Նարինե ԱՎԵՏՅԱՆ

լրագրող


Իր ավագ քրոջ՝ Արմինեի հակապատկերն է: Երազկոտ, քնարական եւ ազատատենչ է: Բանաստեղծուհի է: Նրա համար ամենակարեւորը մուսան է: Հաջողված է համարում այն հոդվածները, որոնք լավ տրամադրությամբ են գրվում: Նյութ հավաքելու համար նախընտրում է շրջել Հայաստանի տարբեր շրջաններով: Ափսոսում է այն ժամանակը, որը ծախսում է տնային գործեր անելիս: Կենցաղում հաճախ անօգնական է:

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

քաղաքական-տնտեսական մեկնաբան


Եռանդուն ու գործունյա տնտեսագետ է: Քիչ է խոսում, այդ պատճառով էլ անփոխարինելի խորհրդատու է: Տնտեսական եւ քաղաքական վերլուծական սուր միտք ունի: Աշխատում է բաց չթողնել աշխարհում կատարված ոչ մի նորություն: Կենցաղում պահանջկոտ է: Հետեւում է իր հագուկապին: Հավատում է, որ մարդն ինքն է իր ճակատագրի կերտողը: Իր ամենածավալուն հոդվածաշարով ներկայացնում է Հայկական բուրժուազիայի անհամեստ հմայքը:

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

լրագրող


Կարողանում է հաշտեցնել հակառակորդներին եւ մարել դեռ նոր ծագող վեճերը: Բարի բնավորության շնորհիվ ընկերներ ձեռք բերում է եւ փողոցում, եւ քաղաքական կուլիսներում: Ամեն ինչ անում է, որ խմբագրությունում բոլորն իրենց հարմարավետ զգան եւ լավ անեն իրենց գործը: Աշխատում է 168 ժամ: Սիրում է վառ գույների զգեստներ կրել: Ուշադիր եւ նվիրված է իր ընտանիքին: Գերման Ավագյանի հետ գործուղման գնալիս՝ պետավտոտեսուչները ավտոմեքենան միշտ կանգնեցնում են: «Parliament Lights»-ի պաշտոնական ներկայացուցիչն է թերթում: Ունի վարակիչ ծիծաղ:

Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

լրագրող


Լավ գիտի իր ուժերի սահմանը, այդ պատճառով էլ հանդգնում է աներեւակայելի թեմաների անդրադառնալ: Նորություններ է «պեղում» անսպասելի վայրերում: Գրում է՝ վստահելով բնազդին: Խիստ է անպարտաճանաչ եւ ստախոս մարդկանց հանդեպ: Հակասական բնավորություն ունի: Խմբագրությունում ամենաբարձրահասակն է:

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

լրագրող


Ամենաշուտն է գալիս աշխատանքի: Չի սիրում հեռախոսով խոսել, բայց հոդված գրելիս հեռակա ղեկավարում է ընտանիքի անդամներին, եւ միաժամանակ խմբագրության աշխատակիցներին դամբուլ հյուրասիրում: Գրելաոճն ինքնատիպ է: Թատերագետ է: Շատ բարի է, եւ ընդգծված բնավորություն ունի: Լավ շախմատ է խաղում: Նյութի ընտրություն կատարելու հարցում դժվարահաճ է, քանի որ շատ լավ գիտի մշակութային դաշտը:

Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

լրագրող


Մաթեմատիկոս է: Գրում է միայն քաղաքական թեմաներով: Սիրած թեման՝ Սահմանադրական փոփոխություններ: Աներեւակայելի քչախոս է: Հիմնականում լուռ է, բայց աշխատանքում շատ բծախնդիր: Ոչ ոք չի նկատում, թե նա ինչպես է գալիս խմբագրություն եւ ինչպես է հեռանում: Լավ տիրապետում ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, բայց հայ քաղաքական գործիչների հետ շփվում է միայն հայերեն, այն էլ՝ Սահմանադրական ճանապարհով:

Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

լրագրող


Հետաքրքրում է կրթական եւ առողջապահական ոլորտները: Նրա որդին արդեն կես տարեկան է: Եվ շուտով «168Ժամ»-ում կրկին կհայտնվի Անուշի ստորագրությունը:

Գերման ԱՎԱԳՅԱՆ

լուսանկարիչ


Փնթփնթան է: Լավ իմաստով: Ամենայն լրջությամբ կարծում է, որ տիեզերքի կենտրոնն իր ֆոտոապարատն է: Օլիգարխներին դեմքով չի ճանաչում, մականունները դժվար է արտասանում: Ում բռնում՝ տեղում նկարում է: Անընդհատ շտապում է: Ավտոմեքենան միշտ կեղտոտ է, քանի որ մարզերից տուն չի գալիս եւ ծխախոտի դատարկ տուփերը, բնապահպանական նպատակներից ելնելով, ավտոմեքենայի մեջ է նետում, ոչ թե փողոց: Եթե հանկարծ առավոտյան նկատում է, որ թերթի նկարի տակ իր անունը չկա, այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ Պուշկինի 3 ա շենքի բնակիչները խուճապի են մատնվում: Չնայած այս անտանելի խասյաթին՝ իր գործի մեջ բծախնդիր է եւ պրոֆեսիոնալ: Հավատարիմ ընկեր է: Ունի մեկ աղջիկ եւ միջազգային երեք մրցանակ:

Լուսինե ՔԱՐԱՄՅԱՆ

գործավար


Խմբագրության գործավարն է՝ «վոժդ»-ի կարգավիճակով: Աշխատակազմն ու այցելուները խմբագրություն մտնելիս առաջինը տեսնում են Լուսինեի ժպիտը: Ոչինչ չի մոռանում, բայց հիշաչար չէ: Ուշադիր է եւ անփոխարինելի: Ունի շրջիկ դեղատուն, կրակմարիչ եւ սիրում է նորոգել էլեկտրական սարքեր: Համբերատար պատասխանում է բոլոր ընթերցողների եւ նույնիսկ քաղաքական գործիչների զանգերին: Չի վախենում ոչ մեկից, բացառությամբ՝ հարկային տեսուչների, չնայած որեւէ բիզնես չունի: