Ազատություն Հայկ Գեւորգյանին
Փետրվար 4, 2012
Photo: Գագիկ Շամշյան
Երեկ առավոտյան տնից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի վրա եւ ոլորելով նրա ձեռքերը` տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ Հայկին տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, մեղմ ասած` անհեթեթ պատճառաբանությամբ. պարզվում է` հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Միայն երեկ երեկոյան ժամը 20-ին Ոստիկանությունը «կատարվածի» մասին երկարաշունչ մի հաղորդագրություն տարածեց,... [շարունակ.]

Քաղաքականություն
«Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը
- Պարոն Օսկանյան, օրեր առաջ հայտարարություն էիք տարածել, թե քննարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ձեր համագործակցության եւ քաղաքական ներգրավվածության հարցը: Եվ չէիք բացառել, որ այդ որոշումը շուտ կայացնեք: Կարելի՞ է ասել, որ նախընտրական այս շրջանում արդեն ազդարարում եք ԲՀԿ-ի հետ միասին ակտիվ քաղաքականություն մտնելու մասին: - Նախորդ իմ հայտարարությունից ընդամենը մի քանի օր է անցել, այնպես որ` այս ընթացքում շատ բան չի փոխվել, դեռ վերջնական որոշում չկա, բայց կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի հետ իմ քննարկումներն արդեն բավական խորն են: - Հնարավո՞ր...
Տնտեսություն
Տնտեսագետների տնտեսություն
Պարզվում է՝ մոտ ապագայում ունենալու ենք այսպիսի տնտեսություն, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավելու դերձակներն ու կարողները։ Նրանց մոտ գնալու են մենեջերներն ու տնտեսագետները։ Իրենց վարորդներով։ Մենեջերներից ու տնտեսագետներից բացի, հայկական ընկերություններում աշխատելու են գանձապահներ, վաճառողներ ու առաքիչներ, եւ իհարկե՝ անվտանգության ծառայողներ։ Թե ինչ են վաճառելու կամ առաքելու, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ աշխատանքից հետո գնալու են լիցքաթափվելու ռեստորաններում ու սաունաներում՝ խթանելով մատուցողների պահանջարկը։ Իսկ հետո արդեն խթանելու են բժիշկների...
Հասարակություն
«Բայց ես ի՞նչ եմ արել, ո՞ր իմ 11.200 դոլարը պետք է կորցնեմ»
ՀՀ քաղաքացի Արսեն Փիրումյանը 2010թ. նոյեմբերի 16-ին տուրիստական մի կազմակերպության միջոցով ցանկացել է մեկնել Դուբայ: Մեկնումից առաջ նա, ինչպես կազմակերպությունից, այնպես էլ` ծանոթ-անծանոթ մարդկանցից, փորձել է ճշտել` օտար երկիր մեկնելիս արդյո՞ք կա սահմանափակ գումարի տեղափոխման պահանջ: «Որոշակի պարզաբանումներ արել էի, որ օրինակ` թույլատրվում է մեկ մեծ եւ փոքր հեռուստացույց բերել, որը մաքսազերծման ենթակա չէ: Ընկերների, հարեւանների միջոցով գտա Քոչարի վրա գտնվող «Սվետլաննա» ՓԲԸ տուրիստական կազմակերպությունը, որի միջոցով էլ պետք է գնայի Շարժա քաղաքի...
Մարզեր
«Ուրանի հանքում աշխատում են գիշերները»,- ասում են Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչները
Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ պապը: Վերջինս գյուղ տեղափոխվել է 1958թ.` Վերին Լեռնաձորից: Ըստ նրա` հենց այդ ժամանակ էլ վերին լեռնաձորցիները հաստատվել են մերօրյա Լեռնաձորում: Ռազմիկ պապը վերհիշեց նաեւ 1970-ական...
Աշխարհ
Ընտրական բարեփոխումները քննադատության են արժանանում
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսդրության բարեփոխումները այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումներն անտեսում են միջազգային հանրության կարեւոր հանձնարարականները, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար: Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կոչ էին անում Վրաստանին Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնել` քաղաքական դաշտը կարգավորելու նպատակով, իսկ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ...
Գիտություն
Կառավարության նպատակը ֆիզիկայի ինստիտուտի 37 հա տարածքը յուրացնելն ու հատվածաբար վաճառելն է
Այս տարվա սեպտեմբերի 1-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը (այն առավել հայտնի է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ անվամբ) վերակազմավորվեց որպես հիմնադրամ: Այդպիսով` փոխվել է կառույցի կառավարման իրավակազմակերպական ձեւը, այսինքն` եթե մինչ հիմնադրամի ձեւավորումը «Ազգային լաբորատորիան» ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր, ապա այժմ այն կառավարելու է հոգաբարձուների խորհուրդը, ավելի հստակ` կառույցի կառավարումն անցել է ՀՀ Էկոնոմիկայի նախկին եւ տխրահռչակ նախարար, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի...
Տեխնոլոգիաներ
10 անհավատալի փաստ Facebook-ի մասին
1. Ֆեյսբուքի օգտագործողների 25%-ից ավելին բաժանվել է սիրելիից անմիջապես սոցցանցում 2010-ի հունիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցցանցի 1,000 օգտագործողների 25%-ին «թողել» են Ֆեյսբուքի միջոցով (անձնական կարգավիճակը փոխելով): Ավելին` հարցվածների 21%-ը հաստատել է, որ սոցցանցով հարաբերություններին վերջ տալը բավական հարմար տարբերակ է: 2. Սոցցանցի օգտագործողները միջինում ունեն 130 ընկեր Կանայք ավելի շատ ընկերներ ունեն Ֆեյսբուքում, քան տղամարդիկ: Սակայն հազարավոր ընկերներ ունենալու դեպքում էլ օգտագործողները կանոնավոր կերպով շփվում են 4-7 ընկերների...
| |
Կրթություն
Կհիմնվի MICROSOFT ՏՏ ակադեմիա
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) 2 կարեւոր պայմանագրեր են կնքվել: Նախ` ՀՊՃՀ եւ «Ագրոսայնս» գիտաարտադրական ՍՊԸ-ի միջեւ կնքվել է գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր, ապա` ՀՊՃՀ-ն եւ «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն արձանագրել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում ՀՊՃՀ-ն ունենալով բացառիկ ներկայություն, այսօր հասել է մի հանգրվանի, երբ ՀՀ տնտեսության համար...
Մշակույթ
«Օսկար» 2012. հավակնորդներ եւ փաստեր
Հունվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց այս տարվա «Օսկարի» հավակնորդների անունները։ Ամենամեծ թվով՝ 11 «Օսկարի» է հավակնում Մարտին Սկորսեզեի «Հյուգո» 3D ժապավենը, իսկ ֆրանսիացի Միշել Հազանավիչուսի «Արտիստը»՝ 10 «Օսկարի»։ Ընդ որում, երկուսն էլ նվիրված են կինեմատոգրաֆիայի «մանկությանը»։ Բացի այս ֆիլմերից, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են եւս 7-ը՝ Ստիվեն Սպիլբերգի «Մարտական ձի», Թերենս Մալիկի «Կենաց ծառը», Ստիվեն Դոլդրիի «Ծայրահեղ բարձրաձայն եւ անսահման մոտ», Վուդի Ալենի «Կեսգիշերը...
Ժամանց
2012-ի ամենացանկալի կանայք
AskMen.com տղամարդկանց ինտերնետ-պորտալը հրապարակել է ամենացանկալի կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցանկը, որտեղ ընդգրկվել են 99 հայտնի կանայք, ըստ tert.am-ի` կազմվել է ռեսուրսի այցելուների հարցումների համաձայն, որոնց մասնակցել է մոտ 1 մլն տղամարդ: Առաջին հորիզոնականում կոլումբիացի դերասանուհի, 39-ամյա Սոֆիա Վերգարան է, ով նախորդ տարի զբաղեցրել էր համանման աղյուսակի երրորդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է 19-ամյա մոդել եւ դերասանուհի Քեյթ Ափթոնը: Իսկ երրորդում` «Վիշապի դաջվածքով աղջիկը» ամերիկյան ֆիլմի դերասանուհի Ռունի Մարան: Այնուհետեւ ցանկում...
Սպորտ
Հայաստան-Բելառուս` օգոստոսի 15-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: Հայաստանի ու Բելառուսի հավաքականները 2010թ. փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3:1 հաշվով, իսկ 2008թ. փետրվարին էլ Հայաստանը Կիպրոսում Բելառուսին հաղթել էր 2:1...
Առողջապահություն
Բուժիչ նամակներ
Բուժիչ բրնձահատիկը Հատիկաբույսերը մեծ դեր են կատարել էվոլյուցիոն զարգացման ընթացքում։ Հին չինական ձեռագրերում (Ք.ա. 2800թ.) բրինձը, հացահատիկը, գարին, սոյան եւ կորեկը առանձնացվում են որպես նվիրական սուրբ բույսեր։ Բրնձի գիտական անվանումն է` Oryza Sativa, հինավուրց սանսկրիտում անվանվել է vrihi։ Այս տեսակը սկսել են մշակել 9000 տարի առաջ ճապոնական կղզիներում, այնուհետեւ` Հնդկաչինի եւ Հնդկաստանի միջեւ ընկած սահմանամերձ տարածքում։ Հայտնի են նաեւ բնության մեջ հանդիպող աֆրիկյան O.glabemma, O.barthy հյուսիս-ամերիկյան Zizania aquatica տեսակները: Բրնձի մշակովի տեսակների թիվը հասնում...
Պրեսսինգ
Ռուսական կապիտալը Հայաստանում. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ներկայություն
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման էր ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում: Ավելի ճիշտ՝ այն, թե ռուսական կապիտալի ներկայությունը որքանով է պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը` նշելով, որ բազմաթիվ փաստարկներ են բերվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայության տեսակետը հիմնավորելու համար, մասնակիցներին հարցրեց, թե արդյոք վտանգավոր չէ՞ Հայաստանում ռուսական կապիտալի ներկայությունն այդքան մեծ չափաբաժնով: «Իմ ձեռքի տակ է...
|
|
|